486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների երիտասարդ բնապահպանները հավաքւմ են Տաջիկստանում
18:15
17 Սեպտեմբերի 2010

«Համագործակցության էկոլոգիա» միջազգային երիտասարդական կրթական էկոլոգիական ճամբարը և Երիտասարդ բնապահպանի դպրոցը, որոնց կմասնակցեն ԱՊՀ 8 երկրներից ավելի քան 50 ներկայացուցիչներ, կբացվեն կիրակի օրը Տաջիկստանի Ռատմիրյան կիրճում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

Միջոցառումները կազմակերպվել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Երիտասարդության, սպորտի և տուրիզմի  հարցերի կոմիտեի կողմից՝ ՀՀՄՀ աջակցությամբ։

Ըստ կազմակերպիչների՝ ճամբարի և դպրոցի անցկացման նպական ու խնդիրն է միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, ԱՊՀ երկրներում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման հարցում երիտասարդության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, բնապահպան գործունեության և էկոլոգիական անվտանգության հարցերով համատեղ միջոցառումների մոտեցումների և ծրագրերի մշակումը։

Ճամբարին և դպրոցին մասնակցելու համար Տաջիկստանում կհավաքվեն, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի պատվիրակությունները։

Պատվիրակությունների կազմում են՝ երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդները, ովքեր աշխատում են բնապահպանության  ոլորտում, էկոլոգիայի ոլորտի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, կամավորները։

Մեկ շաբաթվա ընթացքում երիտասարդները կմասնակցեն էկոլոգիայի, կամավորականության, առողջ ապրելակերպի, ԱԻ, էներգիայի խնայողության  հարցերով կրթական սեմինարներին։ Կլիմայի փոփոխության և էներգամատակարարման խնդիրների վերաբերյալ նաև վարպետության դասեր կկազմակերպվեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:30
17 Հունվարի 2017
Հայաստանն ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում
2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը:
13:23
17 Հունվարի 2017
Պարզվել են ՊԲ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայողը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
13:06
17 Հունվարի 2017
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ:
11:31
17 Հունվարի 2017
Ովքեր են ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդները
Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։
11:17
17 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ-ում անկառավարելի իրավիճակ է
Արմեն Երիցյանի մահից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ է տիրում։
08:00
17 Հունվարի 2017
Երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
16 Հունվարի 2017
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման
Ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
20:42
16 Հունվարի 2017
Նախորդ տարի հանրապետությունում Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ
2016 թվականին «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ:
20:00
16 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շարունակում է մնալ ՀՀԿ–ի շարժիչ ուժը. քաղաքական տեխնոլոգ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ իշխող ՀՀԿ–ի շարժիչ ուժը, կարծում է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
15:05
16 Հունվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր` վարչապետ նշանակվելու մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է մամուլում քննարվող լուրերը, որ նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել:
12:43
16 Հունվարի 2017
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ցուցակը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի կազմումը:
11:02
16 Հունվարի 2017
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում էապես չի փոխվի: