481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների ՆԳՆ ղեկավարները կքննարկեն թմրանյութերի շրջանառության և մարդկանց առևտրի դեմ պայքարին ուղղված աշխատանքը
11:08
17 Սեպտեմբերի 2010

ՌԴ ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիևը և ԱՊՀ երկրների ՆԳ նախարարները ուրբաթ Սանկտ Պետերբուրգում կքննարկեն թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդկանց առևտրի դեմ պայքարին հակազդելու հարցերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհուրդը նախկինի պես համագործակցության տարածքում իրավապահ մարմինների հակաքրեական փոխգործակցության առավել արդյունավետ մեխանիզմներից մեկն է», - հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Նուրգալիևը:

Նրա խոսքերով՝ խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել համատեղ հետախուզական աշխատանքին և ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմանը, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, մարդկանց առևտրին հակազդելու գործում ԱՊՀ իրավապահ մարմինների փոխգործակցությանը վերաբերող հարցերը:

Նուրգալիևի խոսքերով՝ նախատեսվում է քննարկել նաև տվյալների միասնական բազայի ստեղծման հարցը:

«Նիստի ընթացքում ընդունված որոշումները թույլ կտան լրացուցիչ ազդակ հաղորդել կոնկրետ ուղղություններով ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի մարմինների փոխգործակցությանը: Եվ հետագայում իրավապահ մարմինները կշարունակեն համագործակցության տարածքում հանցավորությանը համատեղ հակազդելուն ուղղված ջանքերի ավելացման աշխատանքը», - ասել է ՌԴ ՆԳ նախարարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:22
19 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը հանձնարարեց լուծել Երևանի խցանումների հարցը
«Աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծուներ», – նշել է վարչապետը։
11:08
19 Հոկտեմբերի 2017
Ջերմ ու արևոտ օրերը վերադառնում են Հայաստան
Հոկտեմբերի 19-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:00
19 Հոկտեմբերի 2017
Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
13:29
18 Հոկտեմբերի 2017
Իտալացիները ցանկանում են աշխատել Հայաստանի ուղղաթիռային ավիացիայի ոլորտում
Elitaliana ընկերությունը հետաքրքված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում։
10:30
18 Հոկտեմբերի 2017
Արևային օրերը դեռ չեն պատրաստվում հեռանալ. ջերմաստիճանն էլ մի փոքր կբարձրանա
Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
08:00
18 Հոկտեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:26
17 Հոկտեմբերի 2017
Հայաստան է բերվել բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք։
18:00
17 Հոկտեմբերի 2017
Երևանի կենտրոնում նոր արագաչափեր կգործարկվեն
Երևանի կենտրոնում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր:

16:36
17 Հոկտեմբերի 2017
Երևան–Սևան ավտոճանապարհը նորոգվել է ռեկորդային կարճ ժամկետներում (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)
Երևան–Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:
15:05
17 Հոկտեմբերի 2017
Ներկայացվել են Հայաստանում ուժեղ քամու հասցրած վնասները
Նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում Հայաստանի տարածքում ուժգին քամի է գրանցվել։

10:46
17 Հոկտեմբերի 2017
Տաք բաճկոնները հանելու ժամանակն է. Հայաստանում կցրտի
Օդի ջերմաստիճանի նվազման հերթական ալիք է սպասվում Հայաստանում։
08:00
17 Հոկտեմբերի 2017
Երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը: