481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական հացահատիկի արտահանման արգելքը բացասաբար կազդի Թուրքիայի վրա. ԶԼՄ
16:20
06 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային պարենային շուկաներում գրանցված գների աճը, որի պատճառն է հացահատիկի արտահանումը ժամանակավորապես արգելելու Ռուսաստանի որոշումը, բացասաբար կազդի Թուրքիայի վրա, որը ռուսական հացահատիկի առաջատար ներկրողներից է, ուրբաթ տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով փորձագետների կարծիքին:

Ռուսաստանում երաշտի և  հատիկավոր կուլտուրաների բերքի կրճատմանը հանգեցրած անոմալ շոգ եղանակի պատճառով վարչապետ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը արգելել հացատահաիկի արտահանումը:

Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհդի Էկերը տեղեկացրել է, որ Թուրքիայի հացահատիկի պաշարներն այժմ կազմում են մոտավորապես 2,2 միլիոն տոննա: «Շարունակվում է հատիկավոր կուլտուրաների բերքահավաքը, մենք հացահատիկի պահանջարկի բավարարման հետ կապված խնդիրներ չունենք», - նախարարին մեջբերում է «Պոստա» թերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ փորձագետները մտավախություն ունեն, որ արտերկրի պարենային շուկաներում առաջացած խուճապը կարող է դրդել սպեկուլյանտներին բարձրացնել հացահատիկի գները:

«Հենց նվազեն հացահատիկի բերքահավաքի տեմպերը, սպեկուլյանտները կօգտվեն իրավիճակից՝ գները բարձրացնելու համար», - մեջբերում է «Պոստան» Թուրքիայի գյուղատնտեսական ինժեներների պալատի ղեկավար Գեկխան Գյունայդինին:

Նմանատիպ կարծիքի է «Ուն Սանայի» ալրաղացային ընկերության ղեկավար Իլհան Ջավջան:

«Այժմ հացահատիկի գինը, որը մենք ներկրում ենք մեկ տոննայի դիմաց 210 դոլարով, հասել է 290-300 դոլարի: Համաշխարհային մասշտաբով դա նշանակում է, որ հացահատիկի գները 25 տոկոսով ավելացել են: Մենք չենք ցանկանում, որպեսզի այդ աճը ազդի պատրաստի արտադրանքի գների վրա», - մեջբերում է գործարարին տեղական հեռոuստատեսությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:53
29 Մայիսի 2017
ՀԾԿՀ պետի տեղակալ է նշանակվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
17:05
29 Մայիսի 2017
Անչապահասների նկատմամբ բռնության դեպքերը Հայաստանում կրճատվել են
2017 թ-ի առաջին 4 ամիսներին Հայաստանում անչափահասների նկատմամբ արձանագրված բռնությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են:
15:39
29 Մայիսի 2017
Հայաստանի առաջին արևային խանութ-ավտոբուսը կշրջի երկրի զբոսաշրջային վայրերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրդային «ՊԱԶ» ավտոբուսը հայ գործարարի շնորհիվ  ձևափոխվել է։
15:08
29 Մայիսի 2017
Արցախում զինծառայողների ջրահեղձ լինելուց հետո պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու տեղակալները. ՀՀ ԶՈւ
Ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձիք ենթարկվել են տույժի, եղել են նաև  պաշտոնանկություններ։
13:28
29 Մայիսի 2017
Բավրայի մաքսակետի պետն ու բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին:
23:17
28 Մայիսի 2017
Թոմ Քաթինան «Ավրորա» 2–րդ մրցանակաբաշխության դափնեկիրն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրապարակվեց  Aurora Prize-2017–ի դափնեկրի անունը։
21:30
28 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
21:17
28 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
16:50
28 Մայիսի 2017
Տեղեկատվական անվտանգության իրավիճակը Հայաստանում բարելավվում է
Վերջին 1,5-2 տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման հարցում դրական միտում է նկատվել:
15:35
28 Մայիսի 2017
Երևանն ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատում Բարսելոնայի հետ
«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու դեպի Բարսելոնա։
14:13
28 Մայիսի 2017
Electric Yerevan ֆիլմը` միջազգային փառատոնի նոմինանտ
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում:
11:00
28 Մայիսի 2017
Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին: