480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում ածխագազի խտությունը գրեթե չորս անգամ ավելի է թույլատրելի առավելագույն մակարդակից
13:49
06 Օգոստոսի 2010

Ուրբաթ օրը Մոսկվայում ածխագազի խտությունը օդում գրեթե չորս անգամ գերազանցում է թույլատրելի առավելագույն մակարդակը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է «Մոսէկոմոնիտորինգ» պետական բնապահպանական հաստատության մասնագետը:

Մոսկվայում բնապահպանական իրավիճակի վատացման պատճառը Պոդմոսկովյեում այրվող տորֆավայրերն ու անտառներն են: Մասնագետները բացատրում են, որ մարդկանց առողջության համար գլխավոր վտանգը հիմա օդում առկա 10 միկրոն չափով տարրերն են: Խորը ներթափանցելով շնչառական համակարգ՝ դրանք չեն արտանետվում, այլ կուտակվում են՝ ազդելով մարդու առողջության և կյանքի  տևողության վրա:

«Այս պահին աղտոտող նյութերի առավելագույն խտություններն են՝ ածխագազ՝ 3,6 անգամ ավելի է առավելագույն թույլատրելի խտությունից, հավասարակշիռ նյութեր՝ 2,8 անգամ ավելի են առավելագույն թույլատրելի խտությունից, սպեցիֆիկ ածխաջրածիններ՝ 1,5 անգամ ավելի են սովորական մակարդակից», - նշել է բնապահպանը:

Նրա խոսքերով՝ գիշերը ժամը 03:00-ից մինչև առավոտյան 06.00-ն գրանցվել է օդի աղտոտվածության մակարդակի նվազում, սակայն ժամը 06:20-ից մինչև 06:40-ը կայանների մեծամասնությունը կրկին աղտոտվածության կտրուկ աճ է գրանցել:

«Անոմալ տապի և արևոտ եղանակի պատճառով պահպանվում է օզոնի առավելագույն մեկանգամյա և միջին-օրական նորմատիվների բարձրացումը՝ մինչև 4,5 առավելագույն թույլատրելի խտություն», - նշել է գործակալության զրուցակիցը:

Նա ավելացրել է, որ առաջիկա երկու-երեք ժամվա ընթացքում խորհուրդ է տրվում չմնալ բաց երկնքի տակ: «Անհրաժեշտ է օգտագործել ջրով թրջված ութ շերտանի պաշտպանիչ դիմակներ», - նշել է բնապահպանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
11:26
27 Հունիսի 2017
Հայաստանում 20 կեղծ դիպլոմներ են տրվել
Հարուցվել են քրեական գործեր։
08:00
27 Հունիսի 2017
Երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:43
26 Հունիսի 2017
24 ժամ ջուր չի լինի Սևան քաղաքի որոշ շրջաններում
Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։