485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում ձերբակալվել են «արևի եղբայրություն» ներկայացած հայաստանցիներ
16:44
03 Օգոստոսի 2010

ՄՔՀ աշխատակիցները դրամ տեղափոխողների և ձեռներեցների վրա հարձակումներ գործելու կասկածանքով  Մոսկվայի հյուսիսում ձերբակալել են երեք հայաստանցիների, ովքեր կողոպուտների  ժամանակ զոհերին ներկայացել են որպես «արևի» հանցագործ խմբի մասնակիցներ,   երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց ՄՔՀ մամուլի ծառայության ղեկավար Ալեքսեյ Բախրոմեևը։

«ՄՔՀ 8-րդ բաժնի աշխատակիցները կասկածյալներին ձերբակալել են Նովոալեքսեևյան փողոցում՝ Բրյանսկի մարզի ձեռնարկատերերի վրա հարձակվելուց անմիջապես հետո։ Այս անգամ չարագործների ավարը եղել էր 115 հազար ռուբլի»,- ասաց Բախրոմեևը։

Ըստ աշխատակիցների տվյալների՝ ձերբակալվածները, ովքեր երեք հայաստանցիներ էին, էթնիկ հանցավոր խմբի ակտիվ մասնակիցներիցներ են, խումբը գործում են մայրաքաղաքի հյուսիսում և սահմանակից շրջաններում։

Հանցագործները բոլոր հարձակումները վաղ առավոտյան են կատարել՝ ժամը մոտավորապես չորսից հինգը։ Նրանք ուղևորվել են արդյունաբերական գոտիներ և պահեստային տերմինալներ, որոնք տեղակայված են ՄՕԱՃ-ից ոչ հեռու, որտեղ հետևում էին զոհերին, որոնք հիմնականում վարորդներ, առաքիչներ և ձեռներեցներ  են եղել, ովքեր Մոսկվա են եկել ապրանք գնելու։

Ավելի ուշ կողոպտիչները շրջապատել են մեքենան, որից հետո վարորդի և նրա ուղեկցի հասցեին լսվել են ֆիզիական ուժ ու զենք գործադրելու սպառնալիքներ, եթե նրանք չկատարեն «արևի եղբայրության» բոլոր պահանջները, պատմեց ՄՔՀ ներկայացուցիչը։

«Տվյալ պահին խուզարկուներին հայտնի է հինգ համանման ավազակային հարձակումների փաստ: Ձերբակալվածների նկատմամբ քննությունը շարունակվում է»,- ասաց Բախրոմեևը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
06 Նոյեմբերի 2017
Մշակույթի նախարարությունը վեց անգամ կավելացնի կինոթատրոների թիվը Հայաստանում
Ծրագիրը մշակելուց հետո կանցկացվեն խորհրդակցություններ մասնավոր ներդրողների և համաշխարհային կարգի խոշոր կինոցանցերի հետ։
20:41
06 Նոյեմբերի 2017
ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Նահանգապետ Հոլքոմբը նաև նոյեմբերի 6-12-ը «Հայաստանի շաբաթ» է հայտարարել։
19:42
06 Նոյեմբերի 2017
«Տաշիր գրուպը» հովանավորչական աջակցություն կցուցաբերի «Ալաշկերտին»
Հնարավոր է, «Ալաշկերտ» ՖԱ-ն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր»:
19:01
06 Նոյեմբերի 2017
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի պահաբաժիններում ապօրինի ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։
16:49
06 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին:
15:56
06 Նոյեմբերի 2017
Երևանում կասեցվել է բաստուրմայի արտադրամասի գործունեությունը
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:
13:24
06 Նոյեմբերի 2017
Վթարային ջրանջատում Կապանում. 12 ժամ ջուր չի լինի
Կապանում վթարային ջրանջատում է նախատեսված։
12:28
06 Նոյեմբերի 2017
Հայաստանում աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին
Հայաստանում աշխատող մայրերը հնարավորություն կունենան դայակ վարձել պետության հաշվին։
11:39
06 Նոյեմբերի 2017
Թռչնի թռիչքի բարձրությունից. Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն:
11:20
06 Նոյեմբերի 2017
Անձրևները վերադառնում են Հայաստան
Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։
11:04
06 Նոյեմբերի 2017
Տիեզերական Երևան. նման Երևան դուք դեռ չեք տեսել (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Երևանի բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են տիեզերքից։
23:56
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Արցախում մեկ զինծառայողի մահվան և ևս երկուսի վիրավորվելու հանգամանքները
Հարուցվել է քրեական գործ` շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ: