484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական С-300 հրթիռային համակարգերն Ադրբեջանին մատակարարելու վերաբերյալ լուրերը չեն հաստատվել. քաղաքագետ
14:28
03 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) մատակարարման վերաբերյալ հավաստի տվյալներ այսօր չկան, ասաց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Չի բացառվում, որ Ռուսաստանը կարող է սպառազինման մատակարարումներ իրականացնել դեպի Ադրբեջան, բայց  չի բացառվում նաև հակառակը։ Սակայն ներկայում տեղեկություններ չկան, որոնք կստիպեին մտածելու, որ С-300-ի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։

Ռոսոբորոնէսքպորտի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկովը նախորդ շաբաթ հերքել է «Վեդոմոստի» թերթի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Ռոսոբորոնէքսպորտը պայմանագիր են կնքել Ադրբեջանին «Ֆավորիտ» С-300 ПМУ-2 ԶՀՀ երկու դիվիզիոնների մատակարարման վերաբերյալ։

Քաղաքագետի խոսքերով, առայսօր չկա գերագույն սկզբունքային մի որոշում, թեև նմանատիպ բանակցություններ մշտապես տարվում են, և բավական վաղուց։ «Եթե այդ համաձայնագիրը կնքված լիներ, ապա Հայաստանի գոնե ազգային կազմակերպություններն արդեն իրազեկված կլինեին»,- նշեց Իսկանդարյանը։

«Հնարավոր չէ համագործակցել Ադրբեջանի հետ և նկատի չառնել Հայաստանի գործոնը, և հակառակը։ Առնվազն հիմարություն է տարածաշրջանի ուժերի բալանսը իր կողմ քաշել նման գործողություններով։ Այն, որ Հայաստանը մշտապես աշխատում է Ռուսաստանի հետ սպառազինությունների մատակարարման նպատակով, նույնպես գաղտնիք չէ»,- նշեց հայ քաղաքագետը։

Այդ պետությունների հետ փոխհարաբերություններն, ինչպես նշեց Իսկանդարյանը, Ռուսաստանի քաղաքականությամբ պահվող տարածաշրջանային հավասարակշռության բաղկացուցիչ մասն է, որը սկսեց փոխվել Հարավային Օսեթիայի հնգօրյա պատերազմից հետո և որի դինամիկան ակտիվորեն ազդում է տարածաշրջանի քաղաքական գործընթացների վրա։

С-300 ընտանիքի ԶՀՀ-ներն աշխարհում ՀՕՊ ամենահզոր համակարգերից են։ Այդ համակարգի մշակումը սկսվել է 1960-ականներին։ Նորագույն համակարգի փորձարկումն իրականացվել է 1970-ական թվականներին։ Հակառակորդի ապատեղեկատվության նպատակով, փաստաթղթերով ՀԶՀ-ն անցնում էր որպես С-75М6՝ դեռևս 1950-ականների վերջին հերթապահության անցած վետերան-համակարգիի հերթական արդիականացում։ Տեխնիկական առաջադրանքը նախատեսում էր համակարգի երեք տարբերակներ՝ С-300П ՀՕՊ-ի համար, С-300В՝ ցամաքային զորքերի համար և С-300Ф՝ ՌԾՆ նավատեղակայման համակարգ։

Ներկայում С-300 համակարգերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության և ցամաքային զորքերի հիմքն են կազմում, ինչպես նաև հաջողությամբ վաճառվում են համաշխարհային շուկայում։ С-300 ԶՀՀ-ի հիմքի վրա մշակվել է С-400 նորագույն համակարգը, որն ընդունակ է կրակ արձակել ինչպես նոր հրթիռներից, այլ նաև օգտագործել իր նախորդի ռազմամթերքը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:46
23 Մարտի 2017
ԱԱԾ-ն «Իգլայի» գործով տարաբնույթ քննչական գործողություններ է կատարում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կասկածյալների մասնակցությամբ կատարում է տարաբնույթ քննչական գործողություններ:
17:20
23 Մարտի 2017
Հայաստանն իր ներդրումային միջավայրը կներկայացնի միջազգային հարթակներում KPMG-ի օգնությամբ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «KPMG» բաժնետիրական ընկերության միջև Պայմանավորվածությունների մասին հուշագիր է ստորագրվել։

16:36
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանի դուստրը թատերական ներկայացում է անվանել հոր ձերբակալությունը
Սամվել Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանը, Facebook-ի իր էջում հոր ձերբակալության վերաբերյալ գրառում է կատարել։
14:15
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանը չի ընդունում իր մեղքը. փաստաբան
Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
13:35
23 Մարտի 2017
Քննիչը կեղծել է սպանության փորձի վերաբերյալ քրեական գործի ապացույցը
Ըստ տուժողի, արձանագրության երկրորդ և երրորդ էջերում առկա ստորագրություններն իր կողմից չեն կատարվել։
13:07
23 Մարտի 2017
Ռուս սահմանապահները Իրանից Հայաստան թմրանյութերի ներկրման փորձ են կանխել
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Մեղրիի սահմանային ջոկատի զինծառայողները «Մեղրի» մաքսակետի աշխատակիցների հետ համատեղ ձերբակալել են Իրանի քաղաքացու:
11:52
23 Մարտի 2017
ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան
ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
11:40
23 Մարտի 2017
Կարեն Կարապետյանը շատ կոշտ հայհոյել է Ծառուկյանին ու Աբրահամյանին
Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արտաշատում կազմակերպված ընդունելությունը նման չէր մյուս մարզերում կազմակերպված ընդունելություններին։
10:41
23 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին նույնպես կարող են ձերբակալել
Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ են հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն։
20:26
22 Մարտի 2017
ՕՐՕ–ի հայտարարությունը` Սամվել Բաբայանի գործով. Բաբայանի հետ կապված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի
ՕՐՕ դաշինքը հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ։
20:08
22 Մարտի 2017
Ի՞նչ կարելի է ոչնչացնել «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրով. պարզաբանում է փորձագետը
Փորձագետը ներկայացրել է, թե ինչ թիրախներ կարելի է խոցել այս համալիրի միջոցով։