486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սմոգը երկուշաբթի պատել էր գրեթե ողջ Մոսկվան
14:58
02 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սմոգն ու այրվածի հոտը երկուշաբթի վերադարձել են մայրաքաղաք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Հունիսի կեսերին կենտրոնական շրջան եկած անոմալ շոգը հանգեցրել է Պոդմոսկովյեում բռնկվող հրդեհների։ Արդյունքում մայրաքաղաքը պատված է ծխով արդեն մի քանի շաբաթ անընդմեջ։ Նախորդ շաբաթ մոսկվացիները շնչում էին այդ ծուխը երկուշաբթիից ուրբաթ, հանգստայան օրերին ծուխը մի փոքր ցրվել է, իսկ երկուշաբթի՝ կրկին սաստկացել։ Ներկայումս այրվածի հոտը զգացվում է քաղաքի ողջ տարածքում, մասնավորապես, այն նկատվում է հյուսիսում, արևմուտքում, ինչպես նաև Մոսկվայի կենտրոնում։

ԱԻՆ-ն օգոստոսի մեկի երեկոյան հայտնել է, որ անտառային հրդեհները նախորդ երկու օրերի ընթացքում չեն դիպել ոչ մի բնակելի տան, ոչ ոք չի տուժել։ Կիրակի օրվա ընթացքում առաջացել է հրդեհի 320 օջախ, մարվել է 210-ը։ Օրվա ընթացքում անտառային հրդեհների մակերեսը նվազել է 7 հազար հեկտարով և ներկայումա կազմում է 128 հազար հեկտար։

2010 թվականի հրդեհավտանգ ժամանակահատվածի սկզբից ՌԴ տարածքում առաջացել է բնական հրդեհների 22 930 օջախ 558 հազար հեկտար ընդհանուր մակերեսով, այդ թվում՝ ավելի քան 800 տորֆային հրդեհ։ ՌԴ-ի բնական հրդեհների արդյունքում զոհվել է 30 մարդ՝ հինգը Վորոնեժի մարզում, յոթը՝ Պոդմոսկովյեում, չորսը՝ Ռյազանի մարզում, 14-ը՝ Նիժնի Նովգորոդում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ:
15:57
23 Փետրվարի 2017
ՃՈ տեսուչն ընկերների հետ ծեծել է կնոջ հետ զբոսնող քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է
Քաղաքացին փորձել է կանգնեցնել խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է ՃՈ տեսուչը։
14:36
23 Փետրվարի 2017
Հայ զինծառայողները ծխախոտի փոխարեն փող կստանան
ՀՀ պաշտպանության նախարարությունը պայքարելու է բանակում ծխելու դեմ` սահմանափակելով ծխախոտի տրամադրումը։
13:55
23 Փետրվարի 2017
Այսօր զոհված պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ
Այսօր գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող Գոռ Խուդինյանը։
13:40
23 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին:
12:48
23 Փետրվարի 2017
ՊԲ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել փամփուշտը փողում պայթելու հետևանքով
Խուդինյանը  մահացու բեկորային վիրավորում է ստացել հակառակորդի կրակը ճնշելու նպատակով պատասխան կրակ վարելու ժամանակ փամփուշտը փողում պայթելու պատճառով։
12:00
23 Փետրվարի 2017
Քաղաքացին ոչ սթափ վիճակում ավտոմեքենայով ներխուժել է ՀՀ ՊՆ տարածք
Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ:
11:31
23 Փետրվարի 2017
Պատգամավորության թեկնածու է մահացել
Հայաստանում պատգամավորության թեկնածու է մահացել։