478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ռազմածովային նավատորմի հրամանատարությունը քննարկում է արտերկրում նավերի տեղակայման հարցը. Գլխավոր հրամանատար
14:18
02 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը հետաքրքրված է արտերկրում ռազմածովային նավատորմի նավերի տեղակայմամբ, սակայն այս ուղղությամբ մտադիր է աշխատել առանց խուճապի, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ադմիրալ Վլադիմիր Վիսոցկին:

Այժմ Ռուսաստանն ունի Տարտուսում (Սիրիա) տեղակայված միակ արտերկրյա ռազմածովային բազան: «Արտերկրում տեղակայման հնարավորությունը լավ բան է, սակայն դա պետք է անել աստիճանաբար՝ հաշվի առնելով երկրի հնարավորությունները», - ասել է գլխավոր հրամանատարը:

Նրա խոսքերով՝ աշխարհի բազմաթիվ պետություններ այդպես են վարվում: «Մենք դրանից կօգտվենք: Խոսքն, առաջին հերթին, այն երկրների մասին է, որոնք նավահանգստային լավ ենթակառուցվածք ունեն», - ասել է Վիսոցկին:

Նա պարզաբանել է, որ այդ երկրներում նավահանգստային գոտին գտնվում է այն շրջանների մոտակայքում, որտեղ օպերատիվ կերպով ներկա են ՌԴ ռազմածովային նավատորմի նավերը: «Օրինակ, եթե դա Միջերկրական ծովի և Սև ծովի արևելյան գոտին է, ապա այդ երկրներն են Թուրքիան և Հունաստանը: Ընդ որում երկու պետություններն էլ մեզ այդ հնարավորությունը տալիս են: Բացի այդ, այժմ զգալի կերպով բարելավել են հարաբերությունները Իտալիայի հետ, իսկ դա արդեն Միջերկրական ծովի արևմտյան գոտին է», - ասել է Վիսոցկին:

Վիսոցկու ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «ՌԻԱ Նովոստիի» կայքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:59
25 Հուլիսի 2017
Սյունիքում կալանավորվել է 9-ամյա աղջկա մահվան մեջ մեղադրվողը
9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին:
14:17
25 Հուլիսի 2017
Երևանի 3 խաչմերուկներում երթևեկության փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
11:15
25 Հուլիսի 2017
Երկրաշարժ է գրանցվել Վայքում
Նախօրեին տեղական ժամանակով ժամը 21:55-ին 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վայոց Ձորում։
08:00
25 Հուլիսի 2017
Երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
21:13
24 Հուլիսի 2017
Հակառակորդը գնդակոծել է Չինարի գյուղը և անչափահասին սպանելու փորձ է կատարել
Հուլիսի 20–ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը։
18:50
24 Հուլիսի 2017
Հայաստանում տղամարդիկ 3 անգամ ավելի են ինքնասպանություն կատարում, քան կանայք. ԱԻՆ
2017 թ–ի առաջին կիսմյանում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք:
17:52
24 Հուլիսի 2017
Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը
Երևանում բացահայտվել է 3 անձի դանակահարությունը,  մեղադրանք է առաջադրվել է 1 անձի:
17:01
24 Հուլիսի 2017
Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության հարցում որոշակի փոփոխություններ կան
Ապագա երեխայի սեռով պայմանավորված կանխակալ ընտրության  խնդիրը Հայաստանում դեռ արդիական է:
12:33
24 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը մեկնել է արձակուրդ, սակայն կընդհատի այն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
21:52
23 Հուլիսի 2017
19-ամյա կրտսեր սերժանտի դի է հայտնաբերվել` կախված վիճակում
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
22:03
22 Հուլիսի 2017
9–ամյա երեխային վրաերթի ենթարկած 26–ամյա վարորդը ձերբակավել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ, 26–ամյա վարորդը ձերբակալվել է։
21:31
22 Հուլիսի 2017
Ադրբեջանը հայկական գյուղ է գնդակոծել. ԱԳՆ
Ադրբեջանի Զինված ուժերը հայկական գյուղ են գնդակոծել: