478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ պետությունները գործում են՝ նպատակ ունենալով կայունացնել իրավիճակը Ղրղզստանում. Բորդյուժա
13:57
02 Օգոստոսի 2010

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊ) երկրները մի շարք միջոցառումներ են իրականացնում՝ հունիսյան անկարգություններից տուժած Ղրղզստանում իրավիճակը կարգավորելու նպատակով, երկուշաբթի հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գլխավոր քարտուղարը  հիշեցրել է, որ «ՀԱՊԿ անդամ-պետությունների հումանիտար օգնությունը հատկացվել է Ղրղզստանին Մոսկվայում 2010 թ.-ի մայիսի 8-ին կայացած գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում»:

«Հավաքական հիմունքներով Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները, որոնք ընդունվել են այս տարվա հունիսին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, իրագործման փուլում են», - հայտարարել է Բորդյուժան, ում խոսքերը մեջբերում է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշում է ՀԱՊԿ-ն, ՌԴ-ն Ղրղզստանին արդեն 20 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել բնակչության սոցիալական աջակցության նպատակով և 30 միլիոն դոլարի արտոնյալ վարկ՝ Ռոսսելխոզբանկի գծով։ Ռուսաստանը նաև 25 հազար տոննա վառելիքային քսանյութ, 20 հազար տոննա դիզելային վառելանյութ  է հատկացրել և Ղրղզստանի իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար գույք է փոխանցել։ ՌԴ ԱԻՆ գծով մատակարարվել է 129 տոննա տարբեր մարդասիրական օգնություն, ինչպես նաև 43 տոննա դեղորայք և անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, նշում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Մոսկվայի կառավարությունը «շտապ օգնության» հինգ մեքենա և «Կամազ» բեռնատար մեքենայի հիմքի վրա ռենտգենյան շարժական սարք է տրամադրել, նշվում է փաստաթղթում։

 2011 թ.-ի հունվարի Ռուսաստանը ծրագրում է Ղրղզստանին տրամադրել 1,5 հազար տոննա սերմ՝ հացահատիկի էլիտար տեսակներ ցանելու համար:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:03
22 Հուլիսի 2017
9–ամյա երեխային վրաերթի ենթարկած 26–ամյա վարորդը ձերբակավել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ, 26–ամյա վարորդը ձերբակալվել է։
21:31
22 Հուլիսի 2017
Ադրբեջանը հայկական գյուղ է գնդակոծել. ԱԳՆ
Ադրբեջանի Զինված ուժերը հայկական գյուղ են գնդակոծել:
10:30
22 Հուլիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:38
21 Հուլիսի 2017
Պարզվել է Երևանում երիտասարդի թալանած կանացի հագուստով տղամարդկանց ինքնությունը
Երիտասարդը սոցցանցով ծանոթացել է ոմն Միլենայի հետ և պայմանավորվել գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
19:48
21 Հուլիսի 2017
Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ` Երևանում
Երևանում կկազմակերպվեն Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ։
18:44
21 Հուլիսի 2017
Հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է:
14:34
21 Հուլիսի 2017
«Ռոստելեկոմը» մրցույթ է անցկացնում 50+ տարիքի մարդկանց համար
«Ռոստելեկոմը» հայտարարում է «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթ:
13:00
21 Հուլիսի 2017
ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է Հայաստանում երկարացված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցը
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը անդրադարձել է ՀՀ–ում երկարացված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցին:
12:53
21 Հուլիսի 2017
Լրացուցիչ վճարի դիմաց անձնագիրը կարելի է ստանալ 3–րդ աշխատանքային օրը` չհասնելով Երևան
Մինչ այժմ անձնագիրը առավել սեղմ ժամկետում լրացուցիչ վճարի դիմաց ստանալու համար քաղաքացին կարող էր դիմել միայն Երևան քաղաքի անձնագրային ծառայություններ:
12:40
21 Հուլիսի 2017
Հետախուզվում է «ԱՅԳ»–ի ղեկավարի մահվան համար մեղադրվողը
Նախօրեին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանն է մահացել հիվանդանոցում։
11:56
21 Հուլիսի 2017
40 աստիճան շոգ և բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթում է դիտվելու Երևանում
Ջերմաստիճանային բարձր ֆոն և հրդեհավտանգ վիճակ է սպասվում Հայաստանում հուլիսի 21–25–ը։
10:23
21 Հուլիսի 2017
Հրաչյա Հարությունյանը փոխանցվել է Հայաստանին
Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան։