478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղրղզստանի փխրուն կայունությունը ցանկացած ժամանակ կարող է խախտվել. Նազարբաև
10:41
17 Հուլիսի 2010

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ դեռ վաղ է խոսել Ղրղզստանի կայունության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ղրղզստանում տեղի ունեցած հանրաքվեն, որը հաստատել է նոր սահմանադրությունն ու անցումային շրջանի նախագահին, պատասխան է տվել հարցերի միայն փոքր շրջանակին: Ղրղզստանի փխրուն կայունությունը կարող է խախտվել ցանկացած ժամանակ», - ասել է նա շաբաթ օրը Ալմաթիում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:

Ավելին, Ղազախստանի նախագահի խոսքերով՝ Ղրղզստանում հասունացել է քաղաքական պայքարի սրման պատասխանատու պահը հանրապետության խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

«Ղրղզստանի ժողովուրդն այս փուլում պետք է լրջորեն մտածի սեփական երկրի հեռանկարների մասին», - ասել է Նազարբաևը:

Նրա խոսքերով՝ ընտրությունների միջոցով Ղրղզստանի քաղաքացիները պետք է ստեղծեն այնպիսի իշխանություն, որը չի կրկնի նախորդների սխալները և տնտեսական ու սոցիալական ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների իրականացում կապահովի:

Նազարբաևը նաև վստահություն է հայտնել, որ Ղրղզստանում երկու քաղաքական հեղաշրջումների գլխավոր պատճառներն էին ոչ զարգացած տնտեսությունը, բնակչության աղքատությունը, իշխանական ուղղաձգության թուլությունը և անկախության ու պետականության կայացման ժամանակահատվածում ժողովրդավարական ինստիտուտների անկայունությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
18 Օգոստոսի 2017
Ինչ արժե երեխային դպրոց ուղարկելը
Սոցիալական բևեռացվածությունը, որին բախվում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները, կարող է լրջորեն ազդել նրանց հոգեբանության վրա:
18:29
18 Օգոստոսի 2017
Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
18:04
18 Օգոստոսի 2017
Խորհրդակցություն ՝ նվիրված Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին
Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
17:54
18 Օգոստոսի 2017
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց
Հարությունյանը  նշեց, որ պատրաստ է պատճի մնացած մասը կրել Հայաստանում։
17:02
18 Օգոստոսի 2017
Արգելոցի տարածքում անհնար է ծառատունկ նախաձեռնել․Մ․ Կարապետյան
Խոսրովի  արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի:
16:02
18 Օգոստոսի 2017
Գարեջրի սիրահարները կհավաքվեն փառատոնի
Գարեջրի չորրորդ երևանյան փառատոնը կկանցկացվի Երևանում օգոստոսի 19–ին։
15:37
18 Օգոստոսի 2017
Սերժ Սարգսյան․ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել պայքարը ահաբեկչության չարիքի դեմ
ՀՀ նախագահն այսօր ցավակցական հեռագիր է հղել  Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
15:19
18 Օգոստոսի 2017
Տղամարդը կասկածվում է զինծառայողին հրկիզելու մեջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բացահայտվել է Տավուշում 32–ամյա տղամարդու սպանությունը:
13:47
18 Օգոստոսի 2017
Կատարվում է Խոսրովի արգելոցի օդային հետախուզում
Հետախուզությունն օդից փնտրում է Խոսրովի արգելոցում բռնկումների մնացորդային օջախներ։
12:28
18 Օգոստոսի 2017
ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը
Հայաստանի ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում նախօրեի երեկոյան ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը։
10:44
18 Օգոստոսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին կբարձրանա 4-5 աստիճանով:
08:00
18 Օգոստոսի 2017
Հինգշաբթի` օգոստոսի 17-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 17-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը: