478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն կազմակերպության տարածքում անվտանգության ամրապնդումը
10:50
16 Հուլիսի 2010

ԵԱՀԿ տարածքում միասնական, անբաժանելի և համապարփակ անվտանգության ամրապնդման հարցերի լայն շրջանակը հուլիսի 16-17-ը Ալմաթիում կքննարկեն կազմակերպության բոլոր 56 մասնակից-երկրների, ԵԱՀԿ-ի հետ համագործակցող 12 գործընկեր-պետությունների արտգործնախարարներն ու մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչները:

ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում այս միջոցառումը կդառնա առանցքայինններից մեկը:

Մասնավորապես, կքննարկվեն, այսպես կոչված, «Կորֆու գործընթացի» շրջանակներում եվրոպական և եվրասիական անվտանգության հարցերի շուրջ ընթացող երկխոսության միջանկյալ արդյունքները: Ֆորումի մասնակիցները կքննարկեն նաև կազմակերպության պատասխանատվության գոտում և նրա սահմաններից դուրս անվտանգության հրատապ խնդիրները, այդ թվում նաև` Ղրղզստանում և Աֆղանստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի մասնակցությունը միջազգային հանրության կայունացնող ջանքերում: Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրության կարժանանա հարցերի շրջանակի սահմանումը, որոնք կարող են ներառվել նախատեսված ԵԱՀԿ գագաթնաժողովի օրակարգում:

Ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում նախատեսված են մի շարք հարակից միջոցառումներ, այդ թվում նաև ԵԱՀԿ նախագահների «եռյակի» (գործող նախագահ Ղազախստան, նախորդի նախագահ Հունաստան և ապագա նախագահ Լիտվա) նիստը: Կհանդիպեն նաև Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող-երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) նրանց գործընկերները և ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը, նրանք կքննարկեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարները: Բացի այդ, ԵԱՀԿ գործող նախագահի հովանու ներքո տեղի կունենա տարածաշրջանային յոթ կազմակերպությունների (ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ, ԵՄ, ՆԱՏՕ, ԱՊՀ, ՀԱՊԿ, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցություն) ղեկավարների և բարձրաստիճան ներկայացուցիչների` իր տեսակի մեջ առաջին հանդիպումը: Այդ կազմակերպությունները զբաղվում են Եվրո-Ատլանտիկայում և Եվրասիայում անվտանգության ապահովման հարցերով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։
08:00
21 Սեպտեմբերի 2017
Չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:57
20 Սեպտեմբերի 2017
Գյումրին Մոսկվայից օտարերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում է
Հայտնի են հոկտոմբերին ամենաէժան ավիաուղղությունները։