481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի նախագահը չի հասկանում իր նկատմամբ Ռուսաստանի պահանջները
10:31
16 Հուլիսի 2010

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի հասկանում իր նկատմամբ Ռուսաստանի ներկայացրած պահանջները:

Մոսկվան հրաժարվում է գործ ունենալ Սահակաշվիլու հետ այն բանից հետո, երբ 2008 թ.-ի օգոստոսին վրացական զորքն ավերեց Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալին, իսկ վրացի զինվորականները սպանում էին ռուս խաղաղարարներին:

«Դժվար է հասկանալ, թե ինչ են նրանք ուզում, մենք ժամանակին ցանկանում էինք ընդառաջ գնալ, սակայն երբ մենք ինչ-որ բան էինք զիջում, նրանք (Ռուսաստանը) ավելին էին ցանկանում», - ասել է Սահակաշվիլին բելառուսական հեռուստատեսության եթերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ հույս ունի բարելավել հարաբերությունների Վրաստանի հետ, երբ այնտեղ փոխվի նախագահը:

Սահակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի և Վրաստանի լարված հարաբերությունները բացասաբար են անդրադառնում Վրաստանում ռուսական մշակույթի ներկայության վրա:

«Ես միշտ ասել եմ, որ ես Վրաստանի միգուցե վերջին կամ նախավերջին նախագահն եմ, ով կարող է մեջբերել Պուշկինին, Լերմոնտովին, Բրոդսկուն, Եսենինին: Կանցնեն սերունդներ, և նոր սերունդն արդեն չի իմանա, թե ինչ է Ռուսաստանն ու որտեղ է այն գտնվում», - ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը նաև հայտարարել է, որ իր որդուն ստիպում է ռուսերեն սովորել: «Նա ասում է, որ ոչ ոք շուրջբոլորը ռուսերեն չի սովորում և հարցնում է, թե ինչի համար է դա պետք», - պարզաբանել է Սահակաշվիլին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:12
22 Հոկտեմբերի 2017
Պարզվել են Արցախում 19–ամյա ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները. նրան սպանել են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Պարզվել են նախօրեին Արցախում 19–ամյա ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները։
10:30
21 Հոկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա ուշագրավ նորությունների հնգյակը։
21:05
20 Հոկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները կարող են զմայլվել աստղային անձրևով
Հայաստանի բնակիչներին աստղային անձրև է սպասվում։
20:28
20 Հոկտեմբերի 2017
Երևանում Ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն է բացվել
Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով:
19:41
20 Հոկտեմբերի 2017
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղ են որսացել (ՖՈՏՈ)
Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը:
18:00
20 Հոկտեմբերի 2017
Հայաստանում, հնարավոր է, նոր տիպի ավտոբուսներ հայտնվեն
Առաջիկայում կիրականացվի թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման  ավտոբուսի կիրառությունը Հայաստանի պայմաններում։
17:11
20 Հոկտեմբերի 2017
Երևանի հասարակական տրանսպորտը, հնարավոր է, թանկանա. փորձագետ
Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը հնարավոր է և ամբողջովին հիմնավորված:
11:46
20 Հոկտեմբերի 2017
Ջերմաստիճանը Հայաստանում կշարունակի բարձրանալ
Օդերևութաբանները Հայաստանում  ջերմաստիճանի որոշակի բարձրացում են կանխատեսում։
11:04
20 Հոկտեմբերի 2017
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ–ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
17:22
19 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը հանձնարարեց լուծել Երևանի խցանումների հարցը
«Աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծուներ», – նշել է վարչապետը։
11:08
19 Հոկտեմբերի 2017
Ջերմ ու արևոտ օրերը վերադառնում են Հայաստան
Հոկտեմբերի 19-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:00
19 Հոկտեմբերի 2017
Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։