484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Նողաիդելին Պուտինի հայտարարությունը կարևոր ուղերձ է անվանել Վրաստանի համար
18:36
06 Հուլիսի 2010

Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն արդար Վրաստանի»  շարժման առաջնորդ Զուրաբ Նողաիդելին Թբիլիսիի համար կարևոր է համարում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանն ու հակամարտող տարածաշրջանները պետք է իրենք հարաբերություններ կարգավորեն, այլ ոչ երրորդ երկրի մոտ լուծում փնտրեն, մասնավորապես՝ ԱՄՆ-ի։

Երկուշաբթի Պուտինը՝ մեկնաբանելով Վրաստանի ապաշրջափակման անհրաժեշտության մասին արած Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, հայտնեց, որ Ռուսաստանը պատերազմ չի սկսել, և, համապատասխանաբար, պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր այն սկսել են։ «Ինչ-որ մեկը կարծում է, որ Հարավային Օսեթիան օկուպացված է, մեկ ուրիշը կարծում է, որ այն ազատագրված է։ Եվ սա երկխոսության առարկա է երկու երկրների միջև՝ վրացի և հարավօսեթացի։ Եվ այդ երկխոսության մեջ պետք է մտնել՝ չնետվելով դեպի երրորդ կողմ»,- ասաց ռուս վարչապետը։

«Այս հայտարարությունը նշանակալի ուղերձ է Վրաստանի համար։ Վրաստանն  ինքնուրույն պետք է ճանապարհ փնտրի դեպի Աբխազիայի և Օսեթիայի սիրտը։ Մենք պետք է վերադարձնենք աբխազներին և օսեթներին։ Հակամարտության կարգավորման և Վրաստանի համախմբման համար սա միակ ճանապարհն է»,- Մոսկվայում լրագրողներին ասաց Նողաիդելին, որտեղ գտնվում էր այցով։ Նրա խոսքը մեջբերում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը։

«Ռուսաստանն այդ գործընթացներին միայն կնպաստի, եթե մեր կողմից նույնանման գործողություններ լինեն»,- ավելացրեց նախկին վարչապետը։ Նողաիդելին 2009թ.-ի հոկտեմբերից 8-րդ անգամ է Մոսկվա ժամանում։ Ճամփորդության ժամանակ Նողաիդելին հանդիպումներ է անցկացրել «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչների և վրացական սփյուռքի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ:
15:32
24 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ «Իգլայից» և ձերբակալվելու թեկնածուներ
Հայտնի են դարձել ուշագրավ մանրամասներ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
14:59
24 Մարտի 2017
«Սասնա ծռեր» խումբը հայտնել է ՕՐՕ–ի հետ գործակցելու պայմանը
«Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, բայց մի պայմանով։
14:01
24 Մարտի 2017
Սերժ Սարգսյանը մտահոգված է ընտրությունների հնարավոր արդյունքներից և հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից:
12:24
24 Մարտի 2017
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծայրահեղ ծանր վիճակում է
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը կտրուկ վատացել է:
11:19
24 Մարտի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է լքել քաղաքականությունը
«Ժամանակ» թերթը գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրություն ունի հեռանալ քաղաքականությունից:
10:21
24 Մարտի 2017
Գարունը թափ է հավաքում. Հայաստանի մարզերից մեկում մինչև 22 աստիճան տաքություն կգրանցվի
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
08:00
24 Մարտի 2017
Հինգշաբթի՝ մարտի 23-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ մարտի 23-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը: