480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մասնակցում է նանոհամակարգերի երիտասարդ հետազոտողների համար Մոսկվայում կազմակերպված դասընթացներին
16:21
06 Հուլիսի 2010

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են նախօրեին Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների, ասպիրանտների և բարձր կուրսերի ուսանողների համար նախատեսված «Նանոհամակարգերի սինխրոտոն և նեյտրոն հետազոտությունները» երրորդ բարձրագույն դասընթացներին, որոնք նվիրված են նանոհամակարգերի հետազոտության ժամանակակից մեթոդներին:

ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում են նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

«Բուհերի ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ գիտնականները, ընդհանուր առմամբ 60 մարդ, եկել են Ռուսաստան, որպեսզի ավելի շատ բան իմանան նանոտեխնոլոգիաների մասին և ծանոթանան այս ոլորտում և հարակից գիտություններում գրանցված  նորագույն ձեռքբերումներին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:

Բարձրագույն դասընթացների մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀՄՀ-ի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը նշեց նախագծի յուրօրինակությունը: «Այս ուսումնական հարթակը ինքնատիպ հարթակ է Համագործակցության տարածքում: Այն ստեղծվել է առաջատար գիտական կազմակերպությունների` «Կուռչատովի  ինստիտուտ» ռուսական գիտական կենտրոնի, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Շուբնիկովի անվան բյուրեղագիտության ինստիտուտի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից: Դասընթացների հիմնադիրների թվում է նաև Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան, որը գլխավորում է ակադեմիկոս Բորիս Պատոնը», - նշեց Սմբատյանը:

Նրա խոսքերով` դասընթացների անցկացման փորձը հաստատում է նրանց հրատապությունն ու ԱՊՀ երկրների երիտասարդների շրջանում նրանց պահանջված լինելը: «Դասընթացների հաջողությունը հիմնված է ուսուցման հարթակների յուրատեսակության վրա. դրանք համաշխարհային մակարդակի ճանաչված գիտական կենտրոններ են, որոնցում գործում են դասախոսներ, որոնց թվում կան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ, թղթակից-անդամներ, օտարերկրյա գիտնականներ», - նշեց ՀՀՄՀ-ի գործադիր տնօրենը:

Նա ընդգծեց նաև դասընթացների հետաքրքիր ծրագիրը, քանի որ բացի տեսական գիտելիքներից նախատեսված են նաև գործնական աշխատանքներ լաբորատորիաներում, իսկ ունկնդիրները հնարավորություն կունենա հանդես գալ զեկույցներով և մասնակցել գիտական բանավեճերի:

Ինչպես կարծում է Սմբատյանը, այս նախագծի ևս մեկ, ոչ պակաս կարևոր բաղկացուցիչն է գործընկերների և համախոհների շփման հիանալի հնարավորությունը: «Միգուցե դասընթացներից հետո ձևավորվի բազմազգ գիտական կոլեկտիվ, նախագծային խումբ, կհայտնաբերվի գիտական գյուտ կամ սարքավորում, հուսանք: Եվ ես ամբողջովին համոզված եմ, որ ձեզանից ամեն մեկն այստեղ մի քանի տասնյակ նոր ընկերներ է կգտնի», - ավելացրեց նա:

Կուռչատովի ինստիտուտի տնօրեն Միխայիլ Կովալչուկն իր հերթին հայտարարել է, որ «դասընթացների կարևոր նպատակն է երիտասարդ գիտնականների նախապատրաստումը, որոնք կուլտուրայի և ինտելեկտուալ առումով ի վիճակի են աշխատել ժամանակակից մեգագիտության մեջ»:

Մինչև հուլիսի 17-ը տևող դասընթացների ընթացքում գիտական երիտասարդությունը բացի դասախոսություններից և «կլոր սեղաններին» մասնակցելուց հնարավորություն կստանա պրակտիկա անցկացնել նորագույն փորձագիտական բազայի հիման վրա: Նախօրեին Կուռչատովի ինստիտուտում երիտասարդ գիտնականներն արդեն ծանոթացել են ԱՊՀ տարածքում միակ սինխրոտրոն-նեյրոտրոն հետազոտությունների կենտրոնի հետ, որը գործում է սինխրոտոն հետազոտության մասնագիտացված աղբյուրի հիման վրա:

Առաջին անգամ Բարձրագույն դասընթացներն անցկացվել են 2008 թ.-ի ամռանը: Կազմակերպիչների խոսքերով` դասընթացների հիմնական նպատակն է Համագործակցության երկրների երիտասարդներին ներգրավվել ժամանակակից գիտության հրատապ ուղղվածությունների հետազոտությունների մեջ` յուրատեսակ մեգասարքավորումների օգտագործմամբ, վերականգնել ԱՊՀ-ի միասնական գիտատեխնոլոգիական և կրթական տարածքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
11:26
27 Հունիսի 2017
Հայաստանում 20 կեղծ դիպլոմներ են տրվել
Հարուցվել են քրեական գործեր։
08:00
27 Հունիսի 2017
Երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:43
26 Հունիսի 2017
24 ժամ ջուր չի լինի Սևան քաղաքի որոշ շրջաններում
Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։