486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Ղազախստանի արտգործնախարար
12:12
02 Հուլիսի 2010

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, կարծում է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը:

«Ամուր խաղաղության կարելի է հասնել միայն փոխզիջման հիման վրա: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար ջանքերը, նրանք կարևոր աշխատանք են իրականացնում բանակցային գործընթացի դինամիկայի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծելու ուղղությամբ», - ասաց Սաուդաբաևը` «ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար-արտգործնախարար Կ. Բ. Սաուդաբաևի հետ մեծ զրույց» նախագծի շրջանակներում պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին: Նախագիծը նվիրված է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության առաջին կեսի ավարտին:

Նրա խոսքերով` շատ կարևոր է, որ բոլոր երեք միջնորդ –պետությունները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) անկեղծ շահագրգռվածություն են ցուցաբերում հակամարտության շուտափույթ լուծման կապակցությամբ, որի հերթական վկայությունը այս տարի հունիսին Կանադայում անցկացվող «մեծ քսանյակի» գագաթնաժողովում երեք երկրների նախագահների հայտարարությունն էր:

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահ-պետությունների ղեկավարները «քայլ առաջ են համարում երկու կողմերի կողմից այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների հիման վրա, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, որն անվտանգության և ինքնավարության երաշխիքներ է ապահովում, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը»: Այս սկզբունքների թվում նշված են նաև Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը «նրա բնակչության կամարտահայտության միջոցով, որը պարտադիր իրավական ուժ ունի»:

Սաուդաբաևը հիշեցրեց, որ այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ աշխատանք է իրականացվում Ալմաթայում հուլիսի 16-17-ը նախատեսված ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, հանդիպմանը կմասնակցի նաև ԵԱՀԿ գործող նախագահը, այն նվիրված կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար-արտգործնախարար Կ. Բ. Սաուդաբաևի հետ մեծ զրույց» նախագիծն իրականացնում է «Ղազախստան-Մեդիա» լրատվական կենտրոնը` ԵԱՀԿ գործող նախագահի աշխատակազմի հետ փոխգործակցությամբ և «Նովոստի-Կազախստան» լրատվական գործակալության տեղեկատվական աջակցությամբ` նպատակ ունենալով ուղիղ երկխոսություն ապահովել ԵԱՀԿ գործող նախագահի և ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների միջև: Նախագիծը նվիրված է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության առաջին կեսի ավարտին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:30
17 Հունվարի 2017
Հայաստանն ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում
2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը:
13:23
17 Հունվարի 2017
Պարզվել են ՊԲ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայողը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
13:06
17 Հունվարի 2017
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ:
11:31
17 Հունվարի 2017
Ովքեր են ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդները
Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։
11:17
17 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ-ում անկառավարելի իրավիճակ է
Արմեն Երիցյանի մահից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ է տիրում։
08:00
17 Հունվարի 2017
Երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
16 Հունվարի 2017
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման
Ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
20:42
16 Հունվարի 2017
Նախորդ տարի հանրապետությունում Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ
2016 թվականին «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ:
20:00
16 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շարունակում է մնալ ՀՀԿ–ի շարժիչ ուժը. քաղաքական տեխնոլոգ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ իշխող ՀՀԿ–ի շարժիչ ուժը, կարծում է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
15:05
16 Հունվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր` վարչապետ նշանակվելու մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է մամուլում քննարվող լուրերը, որ նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել:
12:43
16 Հունվարի 2017
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ցուցակը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի կազմումը:
11:02
16 Հունվարի 2017
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում էապես չի փոխվի: