484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
Եկել է այնպիսի որոշում ընդունելու ժամանակը, որը թույլ կտա փոխզիջման հասնել Ղարաբաղի հարցում. Սաուդաբաև
11:52
02 Հուլիսի 2010

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եկել է այնպիսի որոշումներ ընդունելու ժամանակը, որոնք թույլ կտան փոխզիջման հասնել:

«Այստեղ կցանկանայի նշել, որ մենք ուշադիր հետևում ենք բանակցությունների ընթացքին և կարծում ենք, որ եկել է այնպիսի որոշում ընդունելու ժամանակը, որը թույլ կտա փոխզիջման հասնել», - ասաց Սաուդաբաևը` «ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար-արտգործնախարար Կ. Բ. Սաուդաբաևի հետ մեծ զրույց» նախագծի շրջանակներում պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին: Նախագիծը նվիրված է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության առաջին կեսի ավարտին:

Նրա խոսքերով` պակաս կարևոր չէ այն փաստը, որ հակամարտության հետագա չլուծված լինելը ամենաբացասական կերպով է ազդում տարածաշրջանի կայունության վրա, ձախողում է տարածաշրջանային նախագծերի իրականացման հնարավորությունը:

«Կովկասը կարևոր դեր է խաղում գլոբալ գործընթացներում, այդ թվում նաև` էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Տարածաշրջանի միջով տեղափոխվում է կասպյան նավթի հիմնական հոսքը: Ներդրողներն ամենևին էլ անտարբեր չեն անվտանգության և կայունության ոլորտում տիրող իրավիճակի նկատմամբ, որն ուղղակիորեն ազդում է էներգետիկ պաշարների արտահանման վերաբերյալ նրանց ծրագրերի և համաշխարհային շուկաներում այդ պաշարների գնի վրա», - ասաց Սաուդաբաևը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

«ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար-արտգործնախարար Կ. Բ. Սաուդաբաևի հետ մեծ զրույց» նախագիծն իրականացնում է «Ղազախստան-Մեդիա» լրատվական կենտրոնը` ԵԱՀԿ գործող նախագահի աշխատակազմի հետ փոխգործակցությամբ և «Նովոստի-Կազախստան» լրատվական գործակալության տեղեկատվական աջակցությամբ` նպատակ ունենալով ուղիղ երկխոսություն ապահովել ԵԱՀԿ գործող նախագահի և ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների միջև: Նախագիծը նվիրված է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության առաջին կեսի ավարտին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:05
23 Ապրիլի 2017
Երևանում անցկացվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի նախօրեին Երևանում անցկացվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ։
22:26
22 Ապրիլի 2017
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. նոր մանրամասներ
Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ։
20:56
22 Ապրիլի 2017
Նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարանը
Հայաստանի ազգային արխիվը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարան է պատրաստում:
16:10
22 Ապրիլի 2017
Ծիծեռնակաբերդ այցելողներին Երևանում կտեղափոխեն անվճար
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներն ապրիլի 24-ին կտեղափոխվեն անվճար ավտոբուսներով:
10:00
22 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 17–21) կարևոր նորությունների հնգյակը։
19:49
21 Ապրիլի 2017
Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը մանկահասակ դուստր ունի. մանրամասներ
Այսօր առավոտյան Վայոց Ձորում մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 31-ամյա Նարեկ Հակոբյանը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից էր:
18:20
21 Ապրիլի 2017
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին։
17:13
21 Ապրիլի 2017
Երևանի որոշ փողոցներում արագաչափեր կգործարկվեն
Ապրիլի 25-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր:
16:37
21 Ապրիլի 2017
Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանն  մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը:
15:27
21 Ապրիլի 2017
Հայ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել Վայոց Ձորում. հարուցվել է քրեական գործ
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի  մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ:
13:26
21 Ապրիլի 2017
Ռոստելեկոմի մասնակցությամբ մաքրվեց և բարեկարգվեց Խարբեդի մանկատան այգին
«Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրեց բարեկարգման աշխատանքներ։
11:38
21 Ապրիլի 2017
Վիգեն Սարգսյանը չի կարողացել նշել օլիգարխների` առաջնագծում ծառայող որդիների ճշգրիտ թիվը
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում: