480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի երեխաների աջակցության բարեգործական ակցիա է անցկացվել Նիժնի Նովգորոդում
11:01
30 Հունիսի 2010

Նիժնի Նովգորոդում ավարտվել է «Եղբորից եղբորը» բարեգործական հումանիտար ակցիան, որի շրջանակներում Արցախի երեխաների համար կազմակերպվել էր մանկական իրերի հավաքագրում:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, միջոցառումն անցկացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Ակցիայի կազմակերպիչն է «Կամուրջ» տեղեկատվական-վերլուծական ալմանախը:

«Եղբորից եղբորը» ակցիան անցկացվել է «Մոնթե Մելքոնյան» հասարակական բարեգործական կազմակերպության հետ համատեղ: Այս հիմնադրամի ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայանում ստացել են մանկական իրերը, ինչից հետո տեղափոխել են դրանք Քաշաթաղի շրջան և բաժանել Բերձոր, Կարեգա, Սուս, Վակունիս, Վակազին, Գանձա, Գողթանիկ, Թիթեռնավանք, Մոշաթաղ գյուղերում:

«Կամուրջ» ալմանախի հետ համատեղ ակցիայի անցկացմանն ակտիվորեն մասնակցել են Նիժեգորոդսկու շրջանի հայկական համայնքը, «Նաիրի» ազգային պարի համույթը, հայկական կիրակնօրյա դպրոցը, «Մայրության և մանկության աջակցության հիմնադրամը», Նիժնի Նովգորոդի Լոբաչևսկու անվան պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները:

«Կամուրջ» ալմանախի գլխավոր խմբագիր Լիանա Զախարյանի խոսքերով` միջոցառումը հետապնդել է մի քանի նպատակ: Բացի Արցախում բնակվող ընտանիքներին օգնություն ցուցաբերելուց, ակցիան նպատակ ուներ համախմբել ազգը, ամրապնդել եղբայրական փոխօգնության հիմքը և սփյուռքահայերի մոտ  պահպանել սեփական ժողովրդին պատկանելու զգացումը:

Տեղեկատվության համաձայն` իրերի տեղափոխումը Արցախ անվճար իրականացրել է «Արմավիա» ավիաընկերությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
29 Հունիսի 2017
Չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունների սեփական տարբերակը։
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
11:26
27 Հունիսի 2017
Հայաստանում 20 կեղծ դիպլոմներ են տրվել
Հարուցվել են քրեական գործեր։
08:00
27 Հունիսի 2017
Երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։