477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ոստիկանության ուժերի առաքելությունը ժամանել է Ղրղզստան
18:27
25 Հունիսի 2010

Ղրղզստանի մայրաքաղաք է ժամանել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ոստիկանության ուժերի գնահատող առաքելությունը, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեց հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ԵԱՀԿ օպերատիվ ոստիկանության խումբը երեք հիմնական խնդիր կկատարի՝ դիտարկում, ղեկավարում և խորհրդատվություն՝ ԵԱՀԿ Քարտուղարության ընդունած գործողությունների փաթեթի շրջանակներում երկրի հարավում հետհակամարտային կարգավորման և խաղաղ գործընթացի վերականգնման  հարցում Ղրղզստանին փորձագիտական օգնության ցուցաբերման շրջանակներում»,- հայտնեց գործակալության զրուցակիցը։

Ոստիկանության առաքելությունն աջակցություն կցուցաբերի ընդհանուր կարգուկանոնի վերականգնմանը, միջէթնիկական լարվածության նվազեցմանը, հումանիտար ճգնաժամի թեթևացմանը, քաղաքական երկխոսությանը նպաստող պայմաններ ստեղծելուն, նշում են Ղրղզստանի ԱԳՆ-ում։

Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ երկրի «տվյալ միջոցառումները ձեռնարկվում են այլ միջազգային կազմակերպությունների ջանքերի հետ զուգահեռ, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։