486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
2011 թվականը ԱՊՀ-ում Պատմամշակութային ժառանգության տարի է հայտարարված
18:58
18 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ-ում Պատմամշակութային ժառանգության տարվան նվիրված հարցերն են քննարկվել ԱՊՀ հումանիտար ոլորտի համագործակցության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել Մինսկում: 2011 թվականը ԱՊՀ-ում Պատմամշակութային ժառանգության տարի է հայտարարված, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:

Նրա խոսքերով` համակարգող խորհրդակցությունը տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) նախագահ Ջահան Պոլիևայի նախաձեռնությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ԱՊՀ հումանիտար ոլորտի բնագավառային համագործակցության մարմինների ղեկավարները, Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ԱՊՀ մասնակից-պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչները, ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, ՀՀԽ-ի և ՀՀՄՀ-ի վարչության անդամները:

Ի կատարումն 2010 թ.-ի մայիսի 8-ին կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի որոշումների`այս խորհրդակցության ժամանակ քննարկվել են Համագործակցությունում Գիտության և նորարարությունների ընթացիկ տարվա միջոցառումների իրագործման հարցերը, ԱՊՀ մասնակից-պետությունների Ստեղծագործ և գիտական մտավորականության V ֆորումի նախապատրաստումը, ինչպես նաև ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի իրագործումը, այդ թվում նաև հումանիտար բնույթի միջոցառումների իրականացումը:

Բացի դրանից քննարկվել են ԱՊՀ-ում Պատմամշակութային ժառանգության և Առողջ ապրելակերպի տարվան նվիրված (2010 թ.) հարցերը, որոնք սերտորեն շաղկապվել են ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության ոլորտում 2011-2012 թթ.-ին Առաջնահերթ միջոցառումների ծրագրի պատրաստման հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ:
15:57
23 Փետրվարի 2017
ՃՈ տեսուչն ընկերների հետ ծեծել է կնոջ հետ զբոսնող քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է
Քաղաքացին փորձել է կանգնեցնել խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է ՃՈ տեսուչը։
14:36
23 Փետրվարի 2017
Հայ զինծառայողները ծխախոտի փոխարեն փող կստանան
ՀՀ պաշտպանության նախարարությունը պայքարելու է բանակում ծխելու դեմ` սահմանափակելով ծխախոտի տրամադրումը։
13:55
23 Փետրվարի 2017
Այսօր զոհված պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ
Այսօր գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող Գոռ Խուդինյանը։
13:40
23 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին:
12:48
23 Փետրվարի 2017
ՊԲ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել փամփուշտը փողում պայթելու հետևանքով
Խուդինյանը  մահացու բեկորային վիրավորում է ստացել հակառակորդի կրակը ճնշելու նպատակով պատասխան կրակ վարելու ժամանակ փամփուշտը փողում պայթելու պատճառով։
12:00
23 Փետրվարի 2017
Քաղաքացին ոչ սթափ վիճակում ավտոմեքենայով ներխուժել է ՀՀ ՊՆ տարածք
Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ:
11:31
23 Փետրվարի 2017
Պատգամավորության թեկնածու է մահացել
Հայաստանում պատգամավորության թեկնածու է մահացել։