480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների երիտասարդ լրագրողների միջազգային ամառային դպրոցը կբացվի հունիսի 21-ին Մինսկում
16:03
18 Հունիսի 2010

Հունիսի 21-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների երիտասարդ լրագրողների միջազգային ամառային դպրոցի բացումը։ Միջոցառմանը, որը կազմակերպել է «ՌԻԱ Նովոստին»՝ ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի աջակցությամբ, Համագործակցության զանազան բուհերից շուրջ 100 ուսանողներ և դասախոսներ կմասնակցեն։

ԱՊՀ երկրների ապագա լրագրողների համար ամեն տարի Ամառային դպրոցի անցկացումը Միջազգային լրատվության ռուսական գործակալության երիտասարդական մեդիա-նախագծերի թվին է պատկանում։ Առաջին անգամ այդ գաղափարն իրականացվել է 2006թ.-ին Վրաստանում։ Այնուհետև հերթականությամբ անցկացվել է Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Այժմյան «Մեդիա-համագործակցություն 2010» միջազգային դպրոցը կնշի իր հնգամյա հոբելյանը։ Շաբաթվա ընթացքում Բելառուսում Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ուսանողները կկարողանան ամբողջովին ընկղմվել ընդհանուր տեղեկատվական տարածքում և ծանոթանալ ոչ միայն միմյանց հետ, այլև ժամանակակից ԶԼՄ-ների նոր տեխնոլոգիաների հետ։ Նրանց այդ գործում կօգնեն բարձրակարգ «մարզիչները»:

Ամառային դպրոցում դասավանդելու համար «ՌԻԱ Նովոստին» հրավիրել է հայտնի հեռուստատեսային հաղորդավարների, լրագրողների, բլոգերների։  Նրանց թվում են՝ Մաքսիմ Շևչենկոն, Ալեքսանդր Գուրնովը, Լեոնիդ Մլեչինը, Նիկոլա Զլոբինը, Վիտալի Դիմարսկին։ Երիտասարդների առջև որպես նյուսմեյքեր հանդես են գալու Բելառուսի հանրապետության ղեկավարության ներկայացուցիչները։

Դպրոցի ծրագրում են ռուս փորձագետների և քաղաքագետների վարպետության դասերը, մուլտիմեդիոն պատմական պրակտիկան, մամուլի ասուլիսներ և ժամանակակից երիտասարդությանը հուզող թեմաներով կլոր սեղաններ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:15
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի ամենավառ արտահայտությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերի ամենատարբեր հարցերի:
15:17
04 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Ավստրիա, Բելգիա, Ֆրանսիա և Գերմանիա
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, դեկտեմբերի 5-ից մեկնարկող եվրոպական շրջայցի ժամանակ, կայցելի Ավստրիա, Բելգիա, Ֆրանսիա և Գերմանիա:
13:07
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի կրթության համակարգում զանգվածային փոփոխություններ են սպասվում. վարչապետ
Հայաստանի կառավարությունը աշխատում է նախադպրոցական, դպրոցական և բուհական կրթության ոլորտի փոփոխությունների շուրջ:
11:16
04 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը հայտնել է Հայաստանի կառավարության առաջնային խնդիրը
Կառավարության համար առաջնային խնդիրը հասարակության հետ հետադարձ կապի ապահովումն է:
19:42
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետն ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել:
19:08
03 Դեկտեմբերի 2016
Ծաղկաձորում միջազգային դասի հյուրանոց է բացվել
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը:
14:27
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կարգավորիչը սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ է հայտնաբերել մսամթերք արտադրող երկու ընկերությունների արտադրանքներում
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացրել մսամթերք արտադրող «Հայր և որդի Սարգսյաններ»  և «Երեմկա»  ՍՊԸ-ներում:
14:25
03 Դեկտեմբերի 2016
Տաք և սառը հոսանքների ողջագուրումը շուտով կավարտվի. օդերևութաբան
Ուժեղ քամիները, որոնց ազդեցության ներքո գտնվում է Հայաստանը, շուտով կնահանջեն:
13:30
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը նշանակել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նոր պետ
Համապատասխան հրամանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է նախօրեին:
11:20
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարարն առաջարկում է արգելել բուհերում քննությունների բազմանգամյա վերահանձնումը
Ուսանողներին հարկավոր է արգելել բուհերում մի քանի անգամ վերահանձնել քննությունները, նախօերին լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
10:00
03 Դեկտեմբերի 2016
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
19:29
02 Դեկտեմբերի 2016
Հայ զինծառայողները երդվում են առաջնագիծ մեկնելուց առաջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռազմական լրագրողները երեքշաբթի դարձել են հանդիսավոր և հուզիչ մի իրադարձության ականատեսը Ադրբեջանի հետ սահմանագծի հյուսիս–արևմտյան հատվածում գտնվող զորամասերից մեկում։