478.39
+0.02
571.25
+2.28
8.31
+0.01
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն Ղրղզստանում ռազմական գործողություն չի ծրագրում և չի հավատում, որ ՌԴ-ն ցանկանում է փակել «Մանաս» բազան. Պետդեպարտամենտ
10:49
17 Հունիսի 2010

ԱՄՆ-ն Ղրղզստանում ռազմական գործողություն չի ծրագրում, ինչպես նաև ոչինչ չգիտի Մոսկվայի՝ «Մանաս» տարանցիկ կենտրոնը փակելու ցանկության կամ փորձերի վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը:

Ղրղզստանի հարավային մայրաքաղաք Օշում և մարզկենտրոն Ջալալ-Աբադում արդեն մի քանի օր միջէթնիկական բախումներ են տեղի ունենում ղրղզների և ուզբեկների միջև: Մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: Հակամարտության գոտիները լքել են մինչև 200 հազար փախստականներ: Պաշտոնական վերջին տվյալներով, հարավում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվել է 179 մարդ: Ղրղզստանի իշխանությունները ՌԴ-ին են դիմել խաղաղապահների միջամտության խնդրանքով: ՀԱՊԿ-ն հանրապետությանը ռազմական և օդային տեխնիկա, ինչպես նաև հատուկ միջոցներ տրամադրելու որոշում է ընդունել:

Մի շարք ԶԼՄ-ներ հայտարարեցին, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, Ղրղզստանում ռուս զինծառայողների հետ մասնակցի խաղաղարար գործողություններին:

«Չեմ կարծում, որ կարող է համատեղ գործողություն սկսվել Ղրղզստանում: Իհարկե ՌԴ-ն և ԱՄՆ-ն հանրապետությունում փոխադարձ շահ ունեն», - ասել է Գորդոնը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով German Marshall Fund-ի վաշինգտոնյան ներկայացուցչությունում՝ ներկայացնելով  ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակի մասին զեկույցը: Գորդոնի ելույթը եղել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ԱՄՆ նախատեսված այցից մի քանի օր առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պատասխանելով ամերիկացի փորձագետներից մեկի խնդրանքին, որ մեկնաբանի Ռուսաստանի ցանկությունն ու ճնշումը, ինչը նա իբր գործադրում է Ղրղզստանի կառավարության վրա «Մանաս» միջազգային տարանցիկ կենտրոնը փակելու նպատակով՝ Գորդոնն ասել է. «Մենք որևէ ահազանգ չենք ստացել այն մասին, որ Ռուսաստանը ցանկանում կամ փորձում է փակել այդ բազան»:

Նախօրեին պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ Ղրղզստանի իրավիճակի շուրջ և պատրաստ է հանրապետությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ծրագրում է մասնակցել Ղրղզստանի իրավիճակի կարգավորմանը միայն միջազգային կազմակերպությունների շրջանակներում և խորհուրդ է տալիս ժամանակավոր կառավարությանն ավելի սերտ համագործակցել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ:

Քրոուլին նշել է, որ ԱՄՆ-ն շուրջ մեկ միլիոն դոլար օգնություն է հատկացրել Ղրղզստանին դեղորայքի, բուժսարքավորումների և հագուստի տեսքով: Խոսելով «Մանաս» տարանցիկ կենտրոնի մասին, որը Աֆղանստանում ռազմական գործողություններ է ապահովում, Քրոուլին նշել է, որ բազան աշխատում է սովորական ռեժիմով:

Նախորդ շաբաթ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ ելույթի ժամանակ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Եվրասիայի տարածքի հարցերով տնօրեն Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՌԴ-ին հետխորհրդային տարածքում, մասնավորապես, Ղրղզստանում լիիրավ գործընկերոջ կարգավիճակում է տեսնում:

«Ես մի քանի շաբաթ առաջ Ղրղզստանում էի և համոզվեցի, որ «Մանաս» տարանցիկ կենտրոնն աշխատում է և կարևոր աջակցություն է ցուցաբերում Աֆղանստանում գործող մեր առաքելությանը», - ասել է Մաքֆոլը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի վարչակազմը շահագրգռված է կենտրոնի աշխատանքի շարունակությամբ, պատրաստ է այս հարցում համագործակցել Ղրղզստանի և Ռուսաստանի հետ և կոչ է անում կողմերին որքան հնարավոր է շուտ լուծել տարանցիկ կենտրոնի աշխատանքի վերսկսմանը խոչընդոտող բոլոր հարցերը:

«Մենք Ղրղզստանի անցումային կառավարության հետ գտնվում ենք բավականին հետաքրքիր և միաժամանակ բարդ բանակցությունների փուլում: Ռուսաստանը ևս հաստատել է համագործակցելուն հետամուտ լինելը: Մենք համոզված ենք, որ դա («Մանաս» տարանցիկ կենտրոնի գործարկումը) ելնում է և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի, և Ղրղզստանի շահերից: Մենք զգուշավոր լավատեսությամբ ենք նայում տարածաշրջանում Ռուսաստանի և Ղրղզստանի նոր կառավարության հետագա համագործակցությանը: Դա բոլորին օգտակար կլինի: Կարծում եմ, որ Ղրղզստանը աշխարհի միակ վայրն է, որտեղ գործում են և ռուսական ռազմաբազան, և ամերիկյան տարանցիկ կենտրոնը», - հայտարարել է Մաքֆոլը:

Տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ ծանոթանալու նպատակով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Բլեյքը ուրբաթ և շաբաթ կայցելի Բիշքեկ, որտեղ կհանդիպի երկրի ղեկավարությանը: Երեքշաբթի Բլեյքը, ով գտնվում էր Թուրքմենստանում, երկրի ժամանակավոր նախագահ Ռոզա Օթունբաևայի հետ հեռախոսով քննարկել է Ղրղզստանի հարավում տիրող իրավիճակը:

Չորեքշաբթի Բլեյքը Տաշքենդում էր, հինգշաբթի, ինչպես ակնկալվում է, կայցելի Ֆերգանայի հովիտ և կծանոթանա ուզբեկաղրղզական սահմանում տիրող իրավիճակին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:15
19 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը ցանկանում է պահպանել իր պաշտոնը
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում հաստատել է զբաղեցրած պաշտոնում մնալու իր ցանկությունը։

13:35
19 Սեպտեմբերի 2017
Հայաստան–Սփյուռք համաժողովի մասնակիցներմ այցելեցին Ծիծեռնակաբերդ
Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի մասնակիցները երեքշաբթի` սեպտեմբերի 19–ին, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

11:01
19 Սեպտեմբերի 2017
Աշնանային շոգը վերադառնում է
Որոշ ժամանակով մի փոքր նահանջած շոգը վերադառնում է։
23:58
18 Սեպտեմբերի 2017
Սփյուռքի հետ կապերի համահայկական խորհրդի ստեղծումն են քննարկել Հայաստանի նախագահի մոտ
Համահայկական խորհրդի ստեղծումն է քննարկվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
15:29
18 Սեպտեմբերի 2017
Նախագահ. սփյուռքի ներդրումային ուժը պետք է ուղղել դեպի Հայաստան
Սփյուռքի ներդրումային ուժն անհրաժեշտ է ուղղել դեպի Հայաստան:
12:59
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ ՔԱԳՎ–ն ու «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերությունը քննարկել են համագործակցության հարցերը
ՀՀ ՔԱԳՎ–ն «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցերը:
12:34
18 Սեպտեմբերի 2017
Համաժողովի օրակարգում ընդգրկված խնդիրներն ունեն ռազմավարական նշանակություն. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Երևանում մասնակցում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին։
12:17
18 Սեպտեմբերի 2017
Հայաստանի նախագահն ուրվագծեց մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 մլն–ի հասցնելու ռազմավարությունը
Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թվականը պետք է ավելանա մինչև 4 մլն:
11:55
18 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը Գարեգին Բ Կաթողիկոսին ներկայացրեց Թուրքիայի հայ համայնքի խնդիրները (ՖՈՏՈ)
Երկուշաբթի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
11:29
18 Սեպտեմբերի 2017
Թուրքիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. ՀՀ նախագահ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի բացմանը։
10:46
18 Սեպտեմբերի 2017
«Հայաստան–Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 մասնակից 71 երկրից
Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովն է մեկնարկել երկուշաբթի Երևանում։
10:27
18 Սեպտեմբերի 2017
Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովն է մեկնարկել Երևանում (ՖՈՏՈ)
Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովն է մեկնարկել երկուշաբթի Երևանում։