480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԱԳՆ ղեկավարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ղրղզստանի իրավիճակը
13:17
16 Հունիսի 2010

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսով քննարկել են Ղրղզստանի հարավում միջէթնիկական հակամարտության հետ կապված  իրավիճակը, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեցին ՌԴ ԱԳՆ-ից։

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրապետության հարավում տեղի ունեցած բախումների զոհ է դարձել 179 մարդ, 1,8 հազարից ավելին վիրավորվել է: Ենթադրվում է, որ այս տվյալները լիարժեք չեն, և անկարգությունների զոհերի իրական թիվն ավելի է: Հակամարտության մեջ ներգրավված շրջանները կարող էին լքել մինչև 100 հազար փախստական և բռնի տեղահանված:

Ղրղզների և ուզբեկների միջև բախումները սկսվեցին Ղրղզստանի հարավում գտնվող Օշ քաղաքում հունիսի 11-ի գիշերը: Հանրապետության ժամանակավոր կառավարությունը Օշ շրջանում արտակարգ դրություն է հայտարարել: Շաբաթ օրը անկարգությունները տեղափոխվեցին հարևան Ջալալ-Աբադի շրջան, որտեղ ևս արտակարգ դրություն է հայտարարվել:

«Ռուսական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև ղրղզսաուզբեկական սահմանի տարածքում փախստականների զգալի թվի կապակցությամբ մտահոգություն է արտահայտվել։ Սերգեյ Լավրովը մանրամասն տեղեկացրել է Ղրղզստանում իրավիճակի կայունացման հարցով ռուս ղեկավարության ջանքերի մասին, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում համապատասխան աշխատանքների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
11:26
27 Հունիսի 2017
Հայաստանում 20 կեղծ դիպլոմներ են տրվել
Հարուցվել են քրեական գործեր։
08:00
27 Հունիսի 2017
Երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:43
26 Հունիսի 2017
24 ժամ ջուր չի լինի Սևան քաղաքի որոշ շրջաններում
Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։