484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների երիտասարդությունը մասնակցում է «Բարեկամություն առանց սահմանների» համաժողովին
17:09
31 Մայիսի 2010

Միջազգային երիտասարդական «Բարեկամություն առանց սահմանների» համաժողովը, որին մասնակցում են  երիասարդական միավորումների և կազմակերպությունների առաջնորդները, բուհական և դպրոցական ինքնավարության ակտիվիստները, ԱՊՀ ութ երկրների հասարակական կարծիքի առաջնորդները, անցկացվում է Բելառուսում, «Նովոստի-Արմենիային» հայտնեց ԱՊՀ մասնակից պետություների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

«Համաժողովը, որը հիմնադրվել է Բելառուսի հանրապետության կրթության  նախարարության կողմից, անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ «Զուբրյոնոկ» ազգային մանկական կրթա-առողջարարական կենտրոնում՝ ԱՊՀ մասնակից պետություների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի աջակցության շնորհիվ»,- ասվում է ՀՀՄՀ հաղորդագրությունում։

Համաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 1-ին, իսկ կավարտվի հունիսի 6-ին։
 
Համաժողովի ծրագրով նախատեսված են բանավիճային հանդիպումներ, երիտասարդական քաղաքականության, կրթության, հայրենասիրական և միջազգային դաստիրակության, էկոլոգիական ակցիաների անցկացման հարցերով կլոր սեղաններ։

Համաժողովի ամեն օրը նվիրված է Համագործակցության երկրներից մեկին, որի շրջանակներում երիտասարդական միջոցառման մասնակիցները կծանոթանան նրա պատմությանը, ավանդույթներին և նույնիսկ ազգային խոհանոցին։

Համաժողովի կենտրոնական իրադարձությունը կդառնա «ԱՊՀ երկրների երիտասարդության օրը», որի շրջանակներում կքննարկվեն զանազան երիտասարդական նախագծեր և նախաձեռնություններ, հայտնի և ականավոր մարդկանց հետ հանդիպումներ։

«Նման միջոցառումների անցկացումը նպաստում է միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանը, բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, հարևանների մասին  երիտասարդների պատկերացման ընդլայնմանը»,- ՀՀՄՀ գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանի խոսքը մեջբերեցին հաղորդագրությունում։

Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի ներկայացուցիչները։ Մասնակիցների տարիքը 13-25 է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:57
27 Մարտի 2017
ՔԿՀ-ում կալանավորին փորձել են սպանել. հարուցվել է քրեական գործ
Քննչական գործողություններ են կատարվում`  ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձի վերաբերյալ։
16:22
27 Մարտի 2017
Հայաստանն աշխարհի հնագույն երկրների տասնյակում է ըստ The Culture Trip–ի
The Culture Trip հայտնի կայքն ընդգրկել է Հայաստանն աշխարհի հնագույն երկրների և ազգերի տասնյակում։
16:27
26 Մարտի 2017
«Ռոսիա 24» հեռուստաալիքը պատմել է Հայաստանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռոսիա 24» հեռուստաալիքը Անտոնի Բորիսովի ողջ ռեպորտաժը նվիրել է Հայաստանին, երկրի անցյալին, ներկային և ապագային։
15:05
26 Մարտի 2017
Լեգենդար ARARAT կոնյակը արժանացել է ոսկե մեդալների հեղինակավոր The World-Spirits Award մրցույթին
Հատուկ ուշադրության է արժանացել նրբահամ ԱՐԱՐԱՏ «Անին»:
11:00
26 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կասկածյալի կարգավիճակում ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
Կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը  ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
12:20
25 Մարտի 2017
Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել Հայաստանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում
Ծառայությունը հայտնաբերել է, որ երեք ընկերություններ պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
11:25
25 Մարտի 2017
Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով կա նաև տուժած
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
10:00
25 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կալանավորվեց
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: