481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների երիտասարդ տաղանդները կհավաքվեն Մոսկվայում
16:18
19 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ուզբեկստանի և Ուրկրաինայի երիտասարդ տաղանդները՝ «Կրեմլում ծագող աստղերը» միջազգային փառատոնի (կազմակերպվել է ՌԴ նախագահի տիկնոջ Սվետլանա Մեդվեդևայի հովանի ներքո) հաղթողները կմասնակցեն «Մոսկվան դիմավորում է ընկերներին» VII միջազգային փառատոնին, հայտնեց ԱՊՀ մասնակից-պետությունների  հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:

Փառատոնը կանցկացվի մայիսի 21-ից հունիսի 2-ը Մոսկվայում և կազմակերպվել է Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից ՌԴ նախագահի աշխատակազմի, Մոսկվայի Կառավարության, ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի և այլ անձանց աջակցության շնորհիվ:

Էլվին Գանիևը (Ադրբեջան, ջութակ), Նարև Ղազայանը (Հայաստան, քանոն), Տատյանա Կորմազինովան (Բելառուս, ֆլեյտա), Նանա Չերկեիզիան (Վրաստան, սոպրանո), Սերգեյ Ֆինոյեդովը (Ռուսաստան, հոբոյ), Կամոլլիդին Ուրինբաևը (Ուզբեկստան, գիջակ) և Նազարի Պիլատյուկը (Ուկրաինա, ջութակ) երաժշտության և գեղարվեստի 1500 երիտասարդ տաղանդներից մեկը կդառնան:

Այս տարի փառատոնը կանցկացվի «Հուսո լույսը» խորագրի ներքո: Փառատոնի մասնակիցներին պայծառ և հագեցած փառատոնային ծրագիր է սպասվում, որը ներառում է համերգներ, մրցույթներ, ցուցահանդեսներ և վարպետության դասեր:

«Մոսկվան դիմավորում է ընկերներին» Վ.Սպիվակովի ամենալայնածավալ նախագիծն է, որտեղ 2004թ.-ից աշխարհի 60 երկրների ավելի քան 12 000 օժտված երեխաներն արդեն մասնակցություն են ունեցել: Փառատոնն անցկացվում է ամեն տարի, դպրոցական ամառային արձակուրդների նախօրյակին, փառատոնին անպայման մասնակցում են վարպետ Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզները» Պետական կամերային նվագախումբը, որոնց հետ որպես մենակատար ելույթ են ունենում լավագույն պատանի երաժիշտները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
17:03
26 Մայիսի 2017
Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
15:27
26 Մայիսի 2017
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
12:50
26 Մայիսի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
20:29
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։
19:00
25 Մայիսի 2017
Միայնակ տարեցները Երևանում անվճար դեղորայք կստանան
Հայաստանի կառավարությունը  հավանություն է տվել տնային պայմաններում սպասարկում ստացող անձանց անվճար դեղորայքի տրամադրման որոշման լրացումներին։