483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը կողջուներ Ուկրաինայի մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Մեդվեդև
16:53
18 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը կողջուներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Ուկրաինայի մասնկացությունը, բայց նման որոշում կարող է կայացնել միայն Կիևը, հայտարարեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կիևի Շևչենկոյի անվան պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

«Այն, ինչ ասվել է նախագահ Յանուկովիչի կողմից Ուկրաինայի արտադաշինքային բնույթի վերաբերյալ, ինձ՝ որպես ՌԴ նախագահի, առկա դրությունը միանգամայն ձեռնտու է, քանի որ դա լիովին համապատասխանում է մեր շահերին, և, իմ կարծիքով, միանգամայն համապատասխանում է ուկրաինացի ժողովրդի մեծ մասի ցանկությանը»,- ասաց Մեդվեդևը։

«Բայց կյանքը փոխվում է։ Եթե ապագայում դուք ձեզ համար ճիշտ համարեք միանալ ՀԱՊԿ-ը, մենք, իհարկե, ուրախ կլինենք ձեզ հրավիրել և ընդունել, բայց դա պետության ինքնուրույն որոշում է, և այն պետք է մտածված  և լուրջ լինի»,- ավելացրեց ՌԴ նախագահը՝ նշելով, որ «այդ հարցի մասին որոշումը պետք է ինքը՝ ՈՒկրաինան կայացնի»։

«Եթե հետաքրքիր է մասնակցել ՀԱՊԿ-ին՝ welcome։ Եթե որոշ կասկածներ կան, մենք դրան հարգանքով ենք վերաբերվում»,- ասաց Մեդվեդևը։

Ըստ նրա՝ կարևոր է, թե ինչպես են ուկրաինական իշխանություններն ու ուկրաինացի ժողողվուրդը տեսնում իրենց տեղը Եվրապայում։ «Եթե այն չեզոք, անկախ պետություն է, մեզ դա լիովին բավարարում է»,- նշեց ռուս առաջնորդը։

Նա նաև ընդգծեց այդ կազմակերպության բոլոր անդամների կողմից ՀԱՊԿ պահանջները կատարելու կարևորությունը։

«Փորձեք ՆԱՏՕ-ում ինչ-որ բան չկատարել. խնդիրներ կառաջանան։ Ես կարծում եմ, որ կիրառելի է ՀԱՊԿ-ի և մյուս ինտեգրացիոն միավորումների համար, որ մենք մեր ինքնակարգապահություն ունենանք, ինչը մեզ մոտ միշտ չէ, որ ստացվում է»,- ասաց Մեդվեդևը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ն ստեղծվել է որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ, նախագահը նշեց. «Ոչ, ՀԱՊԿ-ն այլ նպատակների համար է ստեղծվել»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:49
30 Մարտի 2017
Սերժ Թանկյանը ժամանել է Երևան իր առաքելությունն իրականացնելու համար
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը եկել է Երևան խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
12:05
30 Մարտի 2017
Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի թեկնածու
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին:
20:42
29 Մարտի 2017
Սարգսյան. ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին
Առաջիկա ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովրդավարացման ճանապարհին:
17:53
29 Մարտի 2017
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Մարտի 30-ից Երևանի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
16:55
29 Մարտի 2017
Beeline-ը և ԵՊՀ–ն կգործակցեն կարիերայի զարգացման գործում
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և Երևանի պետական համալսարանը չորեքշաբթի գործակցության հուշագիր են ստորագրել:
16:33
29 Մարտի 2017
Քաղաքական ո՞ր կուսակցություններն են ամենից շատ երևացել հայկական հեռուստատեսությունում
Երևանի մամուլի ակումբը նախընտրական դիտարկում է անցկացրել։
15:11
29 Մարտի 2017
Բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2017 թ.-ին կարող են ավելի վտանգավոր լինել
2017 թ.-ը կարող է ավելի վտանգավոր լինել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ սրման տեսանկյունից, քան 2016 թ.-ը, կարծում է Թոմաս դը Վաալը:
12:41
29 Մարտի 2017
ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Մալթա
Այցի նպատակն է մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին:
12:04
29 Մարտի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն:
11:24
29 Մարտի 2017
Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին. օլիգարխը խոստացել է 15 մլդ դոլարի ներդրում ներգրավել
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ընտրություններից հետո Հայաստան ավելի շատ ներդրումներ ներգրավելու մտադրության մասին:
20:45
28 Մարտի 2017
Մեկնարկ տրվեց անկախ Հայաստանում զրոյական մակարդակից կառուցվող Վեդու ջրամբարի հիմնարկեքին
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը:
19:15
28 Մարտի 2017
ՕՐՕ դաշինքը սկսեց հանրահավաքը` լռության րոպեով հարգելով «հաց բերողի» հիշատակը
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» նախընտրական դաշինքի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով։