480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Վոլգոգրադի «Պոբեդա» հիմնադրամը վետերաններին օգնություն ցուցաբերելու նպատակով ռեկորդային 25 միլիոն ռուբլի է հավաքել
12:41
06 Մայիսի 2010

Վոլգոգրադի «Պոբեդա» հիմնադրամը, որի հաշվեհամարին են փոխանցվում վետերաններին հասցեական օգնության համար նախատեսված բարեգործական միջոցները, 2010 թ.-ին ռեկորդային գումար է հավաքել, ասել է Վոլգոգրադի մարզպետի տեղակալ, քաղաքական քարտուղար Սերգեյ Իլյինը ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Մայիսի 1-ի դրությամբ հավաքվել է շուրջ 25 միլիոն ռուբլի: Սա իսկապես մասնավոր նվիրատվություններ են՝ սկսած 300-500 ռուբլուց մինչև մեծ կորպորատիվ նվիրատվություններ: Հիմնադրամի հաշվեհամարին ավելի քան երեք հազար փոխանցում է կատարվել», - նշել է Իլյինը:

Նրա խոսքերով, ապահոված է հիմնադրամի գործունեության առավելագույն թափանցիկությունը, մասնավորապես՝  www.pobeda34.ru կայքում ներկայացված է տոնական միջոցառումների նախապատրաստման և անցկացման մասին տեղեկատվությունը:

«Սա հատուկ տեղեկատվական ռեսուրս է, և հենց այստեղ ամեն օր թարմացվել է տեղեկատվությունն այն մասին, թե ինչ քանակի գումարներ են ստացվում և ինչպես են դրանք ծախսվում», - ասել է Իլյինը:

ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողները գտնվում են Վոլգոգրադում՝ ՌԻԱ Նովոստիի կողմից լրագրողների համար կազմակերպված շրջագայության շրջանակներում, որը նվիրված է Մեծ հաղթանակի 65-ամյակին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:40
23 Հունիսի 2017
Աննախադեպ երևույթ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, 12 երեխա է ծնվել։
17:30
23 Հունիսի 2017
Ո՞րն է Արթիկում շենքի փլուզման պատճառը. պարզաբանել է նախարարը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է Արթիկում շենքի փլուզման պատճառը։
16:40
23 Հունիսի 2017
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից 2018թ.–ի սկզբին:
15:18
23 Հունիսի 2017
Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին:

13:23
23 Հունիսի 2017
«Միայնակ գայլին» քաղցած են պահում և փորձում են հոգեբանորեն ընկճել. պաշտպան
Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ իբր արգելված իր են գտել։
11:12
23 Հունիսի 2017
Ֆեմիդան մի ողջ զինանոց է հանձնել ոստիկանությանը Հայաստանում
Հունիսի 21-ի առավոտյան Աշտարակի բնակիչը ներկայացել է ոստիկանություն։
10:23
23 Հունիսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 5-6 աստիճանով:
08:00
23 Հունիսի 2017
Հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարվածը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը պարզաբանում է տվել։
20:22
22 Հունիսի 2017
Հայաստանի բնակիչները երկարակեցության ռեկորդակիր են լինելու ԱՊՀ–ում
ՄԱԿ–ի զեկույցի համաձայն, մինչև 2100 թվականը հայերն ԱՊՀ մյուս երկրների բնակիչներից ավելի երկար են ապրելու։
16:42
22 Հունիսի 2017
Ճարտարագիտական համաժողով–ցուցահանդես կանցկացվի Հայաստանում
Ճարտարագիտական առաջին մասնագիտացված համաժողով–ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 24–ին Հայաստանում:
16:13
22 Հունիսի 2017
Անհետ կորած 14-ամյա աղջիկն առաջին անգամը չէ, որ փախչում է տանից
Նախօրեին Ոստիկանության Շենգավիթի բաժինը հայտարարություն էր տարածել, որ 14–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։