478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների ղեկավարները կոչ են անում հպարտության զգացում դաստիարակել աճող սերնդի մեջ ֆաշիզմի դեմ պայքարում ունեցած սխրանքի համար
11:48
05 Մայիսի 2010

Հայրենական մեծ պատերազմում տարած Մեծ Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Համագործակցության երկրների ժողովուրդներին և աշխարհի հասարակությանը հղած ուղերձում ԱՊՀ երկրների ղեկավարները ֆաշիզմի դեմ պայքարում կատարած ներդրման և ընդհանուր պատմական հերոսության համար կոչ են անում աճող սերնդին դաստիրակել հպարտության զգացումով:

«Հաստատելով մեր նվիրվածությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին ու նորմերին, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթներին և Հելսինկիի Եզրափակիչ ակտին՝ մենք կոչ ենք անում անվտանգության և կայունության ամրապնդման գործում ակտիվ փոխգործակցությանն աշխարհում, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի ծավալմանը, առկա ընդհարումների խաղաղ քաղաքական կարգավորմանը և հնարավոր ընդհարումների կանխարգելմանը»,- ասվում է ԱՊՀ երկրների ղեկավարների ուղերձում, որը չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրվել Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրությունում նշվում է, որ լարվածությամբ ու դաժանությամբ աննախադեպ պատերազմում Խորհրդային միության բազմազգ ժողովուրդը և նրա Զինված ուժերը  պաշտպանեցին իրենց Հայրենիքի ազատությունն ու անկախությանը` աշխարհի բազմաթիվ երկրները զերծ պահելով ֆաշիստական ստրկացումից:

«Ճակատում ու թիկունքում  մեր ժողովուրդները ցուցաբերեցին  անձնազոհություն և զանգվածային հերոսություն,  հայրենասիրություն ու ինտերնացիոնալիզմ, աննախադեպ տոկունություն,  առանց որոնց հաղթանակն անհնարին կլիներ: Պատմությունը նման անսասանություն չէր տեսել: Չեր տեսել նա և հաղթանակի հանդեպ նման կամք»,- ասվում է փաստաթղթում:

ԱՊՀ երկրների ղեկավարները կոչ են անում ոչ միայն խոսքով, այլ նաև այլև գործով հարգանքի տուրք մատուցել հաղթած հերոսներին, առօրյա խնամք և ուշադրություն ցուցաբերել  պատերազմի մասնակիցներին և թիկունքի աշխատավորներին, նրանց համար ստեղծել կյանքի արժանավայել պայմաններ:

«Մայիսի 9-ը` Հաղթանակի օրը, մնում է մեր մարդկանց համար արդարության, հաղթանակի, հպարտության  և այս չափազանց դաժան ու սարսափելի ճակատամարտում զոհված միլիոնների համաժողովրդական հիշատակի օրը: Մեզ համար սուրբ և թանկ են նրանց անունները, ովքեր քաջի մահով ընկան Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Մենք անհատույց պարտական  ենք նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին Հայրենիքը,  հետևաբար` մեր ազատությունը:

Մենք չենք մոռանա աշխարհը ֆաշիզմից փրկած զինվորներին և թիկունքի աշխատավորներին»,- ասվում է հաղորդագրությունում:

«Հաղթանակը մենք չենք բաժանում անձնականի և օտարի, միշտ արժանին ենք հատուցում  նրանց քաջությանը, ովքեր դիմագրավեցին նացիզմին: Մենք հիշում ենք հակահիտլերյան կոալիցիայի մեր դաշնակիցների ներդրումը Հաղթանակի գործում նրանց ցուցաբերած օգնության մասին: Սակայն, առավել մասշտաբային և, վերջին հաշվով, գլխավոր իրադարձությունները տեղի  ունեցան խորհրդա-գերմանական ճակատում: Պատերազմի տարիներին մեր երկրները կորցրեցին տասնյակ միլիոն քաղաքացիներ: Ճակատամարտերի դաշտերում զոհվածների մեջ կային բոլոր ազգությունների  ներկայացուցիչներ»,- նշվում է ԱՊՀ երկրների առաջնորդների հաղորդագրությունում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
17 Օգոստոսի 2017
ՔԱԳՎ ղեկավարը Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում է խոստացել
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը խոստացել է Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում։
15:25
17 Օգոստոսի 2017
Լուսացույցների աշխատանքի ռեժիմը Հանրապետության հրապարակում կփոխվի
Օգոստոսի 17-ից Հանրապետության հրապարակում կկատարվի լուսացույցների աշխատանքի փոփոխություն։
15:09
17 Օգոստոսի 2017
Ծառի տակ գտած նորածնի անվանակոչությանը ամբողջ գյուղն է մասնակցել
Նորածնի խնամքով ողջ գյուղ է զբաղվում։
14:40
17 Օգոստոսի 2017
Սուրենյանը հուսադրել է շոգի սիրահարներին ու պատմել, թե ինչու անձրևները Խոսրովի անտառի կողքով անցան (ՖՈՏՈ)
Արարատյան դաշտում, մասնավորապես Խոսրովի արգելոցի հատվածում ցիկլոնը թույլ է արտահայտվել:
13:55
17 Օգոստոսի 2017
Պարզվում են նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ
Միջոցներ են ձեռնարկվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
12:25
17 Օգոստոսի 2017
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի երկու խաչմերուկներում
Երևանի երկու խաչմերուկներով երթևեկող տրանսպորտային միջոցները կընթանան առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
11:43
17 Օգոստոսի 2017
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները
Այս պահին ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը:
10:46
17 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառում իրականացվում է օդային հետախուզություն
Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
20:12
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են
Չորեքշաբթի ժամը 17։30–ի դրությամբ Խոսրովի արգելոցում հաջողվել է մարել մոտ 2.5 կմ երկյանքով բռնկման հիմնական օջախները:
19:14
16 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը:
15:37
16 Օգոստոսի 2017
ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Վարչապետներն, այնուհետև, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:
15:10
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան
Խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։