484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Երևանին և Անկարային կհաջողվի հարաբերությունների կարգավորման պայմաններ ստեղծել
19:08
23 Ապրիլի 2010

Մոսկվայում հուսով են, որ Հայաստանին և Թուրքիային կհաջողվի հաղթահարել ներկայիս բարդ իրավիճակն ու հարաբերությունների լիակատար կարգավորման պայմաններ ստեղծել, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դիվանագետը հիշեցրել է, որ հինգշաբթի հեռուստատեսային ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական բանակցությունների անմխիթար հանրագումարն է ներկայացրել և հայտարարել գործի փակուղային վիճակի մասին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանը ընդամենը կասեցնում է արձանագրությունների վավերացումը, բայց ետ չի կանչում իր ստորագրությունը փաստաթղթի տակից: Այսպիսով՝ մեկ տարի առաջ սկսված Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավոման հեռանկարը պահպանվում է։

«Արձանագրում ենք, որ տվյալ փուլում Հայաստանին և Թուրքիային չի հաջողվել այնպիսի արդյունք ցուցաբերել, որը թույլ կտար վերականգնել երկու հարևան պետությունների միջև հարաբերությունները և այդպիսով կազդուրել Անդրկովկասի քաղաքական մթնոլորտը, նախադրյալներ ստեղծել այդ տարածաշրջանում կայունության ամրապնդման համար։ Հույս ենք հայտնում, որ երկու երկրներին կհաջողվի հաղթահարել ներկա բարդ իրավիճակը և պայմաններ ստեղծել հարաբերությունների լիակատար կարգավորման համար, ինչով շահագրիռ են տարածաշրջանի բոլոր պետությունները»,- ասել է Նեստերենկոն։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:17
29 Ապրիլի 2017
Հայաստանի մշտական բնակչության թիվն ապրիլի 1-ի դրությամբ կրճատվել է
Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 981,5 մարդ:
15:06
29 Ապրիլի 2017
ԴԱՀԿ–ը պարզաբանում է ծառայության պաշտոնյայի կողմից խոշոր գումար հափշտակելու մասին ՀՔԾ–ի տարածած հաղորդագրությունը
ԴԱՀԿ–ը պարզաբանում է ծառայության պաշտոնյայի կողմից խոշոր չափերի գումար հափշտակելու մասին ՀՔԾ–ի տարածած հաղորդագրությունը։
12:40
29 Ապրիլի 2017
ԴԱՀԿ պաշտոնյան խոշոր չափերի գումար է հափշտակել
ԴԱՀԿ պաշտոնյան ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որը յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար:
12:38
29 Ապրիլի 2017
Քննարկվում է Արփինե Հովհաննիսյանի փոխարինողի թեկնածությունը
Լրատվամիջոցները քննարկում են, թե ով կարող է փոխարինել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
10:45
29 Ապրիլի 2017
Հայաստանն արգելել է բանջարեղենի ներկրումը Թուրքիայից. թերթ
Մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը:
10:00
29 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 24–28) կարևոր նորությունների հնգյակը։
20:25
28 Ապրիլի 2017
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրենը հայտարարել է, որ չի հարվածել իր գործընկերոջը
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն ուրբաթ հայտարարեց, որ չի հարվածել իր գործընկերոջը` Տիգրան Աթանեսյանին, չնայած խոստովանել է, որ վիճել են։
18:07
28 Ապրիլի 2017
Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի (Villena) Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
17:49
28 Ապրիլի 2017
Կապանում հիվանդին բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժշկի գործն ուղարկվել է դատարան
Բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փորձել է սեռական հարաբերություն ունենալ երիտասարդ աղջկա հետ։
17:39
28 Ապրիլի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` խոշորագույն հարկատու Հայաստանի առևտրային բանկերի շրջանում
ՎՏԲ – Հայաստան Բանկն 2017թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով պետական բյուջե է վճարել մոտ 1.19 մլրդ դրամ։
13:13
28 Ապրիլի 2017
Հայտնի է ԲՀԿ–ի պատգամավորների ցանկը նոր խորհրդարանում
ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը, որ մտնելու է ԱԺ:
12:58
28 Ապրիլի 2017
Ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ: