478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
Վոլգոգրադի հայերը հարգանքի տուրք կմատուցեն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:49
22 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վոլգոգրադի հայերն ապրիլի 24-ին  հարգանքի տուրք կմատուցեն Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Մենք կոչ ենք անում Վոլգոգրադի մարզում ապրող բարի կամքի բոլոր մարդկանց, զանգվածային լրատվամիջոցների բոլոր խմբագրություններին, ընդունելով հայ ժողովրդի չբժշկվող վերքի մեծ ողբը որպես սեփականը՝ արձագանքել մեր ցավին»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ուղարկված՝ miasin.ru ինտերնետ-պորտալի հաղորդագրության մեջ։

Ապրիլի 24-ին Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ։

Հոգեհանգստի պատարագից հետո տեղի կունենա ծաղկեպսակների տեղադրում եկեղեցու մերձակայքում գտնվող Ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Այստեղ կանցկացվի նաև սգո հավաք, որին կմասնակցեն քաղաքի և մարզի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Վոլժսկի քաղաք-արբանյակից Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցի կժամանի Ավտոբրոբեգ ավտոշարասյունը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ակցիա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
28 Հուլիսի 2017
Հինգշաբթի` հուլիսի 27-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 27-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:04
27 Հուլիսի 2017
Իլ-76–ը և Մի-38–ը կփորձարկվեն Հայաստանում
Աշխատանքային խումբ է ստեղծվել ռուսական ավիատեխնիկայի` Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ անցկացնելու համար։
19:07
27 Հուլիսի 2017
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով 1 անձ է ձերբակալվել
Բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը:
17:33
27 Հուլիսի 2017
Հայաստանը ծրագրում է պարզեցնել վիզային ռեժիմը զբոսաշրջիկների համար
Հայաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի ռեժիմի լրացուցիչ ազատականացման հնարավորություն կտա:
17:02
27 Հուլիսի 2017
Տեսախցիկներ` Երևանի կենտրոնական ևս երկու խաչմերուկում
Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
15:59
27 Հուլիսի 2017
Հայաստանի դպրոցները պետք է պատրաստվեն սեպտեմբերի 1–ին
Հայաստանի դպրոցների շինարարական և նորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2017-2018 նոր ուստարվա սկիզբը։

15:57
27 Հուլիսի 2017
Հայաստանում 80–ից 100 հազար մարդ պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի շահառու կդառնա
Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության փորձնական ծրագիրը կգործարկվի 2017 թ.–ի սեպտեմբերից։
12:55
27 Հուլիսի 2017
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ–ում կայանալիք «Միջազգային բանակային խաղերին»
Ռուսաստանում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
12:15
27 Հուլիսի 2017
Ազգությամբ թուրք տղամարդը, անցնելով Արաքս գետը, ապօրինի հատել է ՀՀ սահմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ազգությամբ թուրք Օզգյուլ Դումանն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը։
11:08
27 Հուլիսի 2017
«Ամենաշատը թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջնում». Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան
Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը,  դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում տեսակցել են իրենց  հարազատին։
08:00
27 Հուլիսի 2017
Չորեքշաբթի` հուլիսի 26-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 26-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը: