480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Գեորգի Գարանյանի հիշատակին ռուս և օտարերկրյա երաժիշտները կկատարեն նրա սիրելի երաժշտությունը
11:53
21 Ապրիլի 2010

Հայտնի ջազմեն Գեորգի Գարանյանի հիշատակին նվիրված «Սիրո պատմություն. Մաեստրոյի սիրելի երաժշտությունը» համերգը, որին կմասնակցեն նրա ռուս և օտարերկրյա գործընկերները, կանցկացվի չորեքշաբթի Չայկովսկու անվան համերգասրահում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են Մոսկվայի ֆիլհարմոնիայի մամուլի ծառայությունից:

«Համերգի ընթացքում կհնչի Գարանյանի սիրելի երաժշտությունն այն երաժիշտների կատարմամբ, ովքեր աշխատել են նրա հետ, ծանոթ եղել, ընկերություն արել», - պատմել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Համերգի ծրագրում ներառված են Պրիմայի, Գերշվինի, The Beatles-ի, Էլլինգտոնի, Բաբաջանյանի, Պետրովի, Զացեպինի և այլոց ստեղծագործությունները: Գարանյանի սիրելի երաժշտությունը կկատարվի տարբեր կազմերով՝ սոլո, դուետ, ջազային փոքր համույթ, «Մելոդիա» համույթ և ջազային մեծ նվագախումբ (բիգ-բենդ):

Մաեստրոյի ամենահայտնի զավակը՝ «Մելոդիա» համույթը, կկատարի «Ադամանդե ձեռքը», «Հաջողության ջենտլմենները» և շատ այլ հայտնի խորհրդային ֆիլմերի երաժշտական թեմաները: Գեորգի Գարանյանի բիգ-բենդը կկատարի ամերիկյան ջազային հիթեր: Համերգին ելույթ կունենան նաև Ռուսաստանը, Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան ներկայացնող մեծանուն մեներգիչներ Թամարա Գվերցիտելին, Էլիեն Լիմուս-Սանդերսը (ԱՄՆ). Ռոբերտ Բրաունը (ԱՄՆ), Մարսելա Պապինին (Մեծ Բրիտանիա), ջութակահար Վիտալի Իմերելին (Ֆինլանդիա), դաշնակահար Դանիիլ Կրամերը, սակսոֆոնահարներ Դմիտրի Բրիլն ու Ալեքսանդր Բրիլը:

Մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է նաև, որ Մեծ Բրիտանիայի նվագախմբի ղեկավար Մարսելա Պապինին առաջին անգամ Ռուսաստանում հանդես կգա ոչ միայն վոկալիստուհու դերում, այլև Գեորգի Գարանյանի բիգ-բենդի դիրիժորի դերում:

Համերգը կվարի Յանա Չուրիկովան:

Գործակալության զրուցակիցը պատմել է, որ սա արդեն Մոսկվայում անցկացվող ջազմենի հիշատակին նվիրված երկրորդ համերգն է: «Մեզ մոտ արդեն տեղի է ունեցել Գարանյանի հիշատակին նվիրված համերգ, սակայն ոչ բոլոր երաժիշտներն են դեռ արտահայտվել», - կարծում է նա:

Մեծանուն սակսոֆոնահար, դիրիժոր և կոմպոզիտոր Գարանյանը ծնվել է 1934 թ.-ի օգոստոսի 15-ին: Նա ներկայացնում էր ռուսական ջազի վարպետների հետպատերազմյան առաջին սերունդը:

Գարանյանը իր երաժշտական գործունեությունը սկսել է անցյալ դարի 50-ական թվականներին։ Ղեկավարել է «Մելոդիա» համույթը, որը համագործակցել է Իոսիֆ Կոբզոնի, Լյուդմիլա Գուրչենկոյի, Լև Լեշչենկոյի, Ալլա Պուգաչովայի և անվանի այլ աստղերի հետ։

Գարանյանը երաժշտություն է գրել խորհրդային մի շարք սիրված կինոֆիլմերի համար, որոնց թվում են «Պոկրովյան դարպասներ»ե, «Իրիկնային լաբիրինթոս», «Նրա երիտասարդության բաղադրատոմսը» և այլ ժապավեններ։

Նա հեռուստատեսությամբ վարել է «Ջեմ-5», իսկ ռադիոյով` «Գեորգի Գարանյանի ջազ-ակումբը» հաղորդաշարերը։

Ջազմենը Պրահայում, Բոմբեում, Հավանայում, Վարշավայում, Ֆինլանդիայում, Իսրայելում անցկացված միջազգային ջազային փառատոնների դափնեկիր է:

Արտիստը մահացել է 2010 թ.-ի հունվարի 11-ին՝ կյանքի 76-րդ տարում Կրասնոդարում սրտի կաթվածից, ուրտեղ նա պետք է մասնակցեր ամենամյա համերգին: Նրա աճյունն ամփոփված է Վագանկովյան գերեզմանատանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:54
29 Հունիսի 2017
Թումոյի ամառային ճամբարը «Ռոստելեկոմի» աջակցությամբ հյուրընկալեց սահմանամերձ գյուղերի երեխաներին
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է ԹՈՒՄՈ ամառային ճամբար:
13:44
29 Հունիսի 2017
ՔԿ պաշտոնյան բռնաբարության գործը կարճելու համար խոշոր չափերի կաշառք է պահանջել
Պաշտոնյան մասնակցել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք։
08:00
29 Հունիսի 2017
Չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունների սեփական տարբերակը։
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։