480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ռազմական հակամարտությունների վտանգը ԱՊՀ-ում պահպանվում է. ՌԴ ՊՆ
13:25
14 Ապրիլի 2010

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը կարծում է, որ ԱՊՀ տարածքում պահպանվում է ռազմական հակամարտությունների ի հայտ գալու վտանգը։ Նա նման կարծիք հայտնեց  չորեքշաբթի Մոսկվայում Համագործակցության երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հերթական նիստն անցկացվում է ամենաարյունալի պատերազմում տարած  Հաղթանակի 65-ամյակի նախաշեմին։ Բայց այսօր ռազմական նոր հակամարտությունների ի հայտ գալու վտանգը չի անհետացել, պահպանվում է սպառնալիքը Համագործակցության երկրների ազգային անվտանգությանը»,- ասաց Սերդյուկովը։

«ԱՊՀ-ի հիմնական կայունությունը մեր պետությունների ռազմական համագործակցությունն է և ռազմական ոլորտում փոխգործակցության ձեռք բերված փորձը»,- կածում է ռուսական պաշտպանական գերատեսսչության ղեկավարը։

Նրա կարծիքով՝ ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի ստեղծումը ճիշտ քայլ էր։

«Այդ կառույցը եղել և մնում է անվտանգությունը պահպանելու արդյունավետ գործուն գործիքը։ Մեր հետագա համագործակցության հեռանկարները կախված են արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումից»,- ասաց Սերդյուկովը։

Նիստը բացելով՝ ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորեց Յուրի Ժադոբինին՝ Բելառուսի պաշտպանութայն նախարարի պաշտոնը զբաղեցնելու և Միխայիլ Եժելյային՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
11:26
27 Հունիսի 2017
Հայաստանում 20 կեղծ դիպլոմներ են տրվել
Հարուցվել են քրեական գործեր։
08:00
27 Հունիսի 2017
Երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:43
26 Հունիսի 2017
24 ժամ ջուր չի լինի Սևան քաղաքի որոշ շրջաններում
Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։
16:42
26 Հունիսի 2017
Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի ընտանիքը ՊՆ հիմնադրամին է փոխանցել հուղարկավորության համար կառավարության հատկացրած գումարը
Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի ընտանիքը ՊՆ հիմնադրամին է փոխանցել հուղարկավորության համար կառավարության հատկացրած գումարը:

16:20
26 Հունիսի 2017
Երևանում անհետ կորած 14–ամյա աղջիկը հայտնաբերվել է Կապանում
Հունիսի 19–ին Երևանում անհետ կորած 14–ամյա Թամարա Աթանեսյանը հայտնաբերվել է Կապանում։
15:58
26 Հունիսի 2017
«Հայ բույս» փառատոնը սիրով սպասում է իր այցելուներին
«Հայ բույս» ամենամյա փառատոնն է մեկնարկում հուլիսի 1–ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում։
15:56
26 Հունիսի 2017
ՀՀ ՊՆ–ն նոր տեղեկություններ է ներկայացրել ավտովթարից տուժած զինծառայողների մասին
ՀՀ ՊՆ–ն թարմ տեղեկություն է տրամադրել ավտովթարից տուժած զինծառայողների մասին։
14:23
26 Հունիսի 2017
Նոր քրեական գործ «Սասնա ծռերից» մեկի` Վարուժան Ավետիսյանի նկատմամբ
«Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հաուցվել:

12:51
26 Հունիսի 2017
Վարչապետը նախանշել է պետբյուջեի գերակայությունները
Հայաստանի պետբյուջեի շեշտադրումները հենվելու են արդյունքների, ոչ թե ֆինանսական ծախսերի վրա։