486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք համաժողովին
12:00
12 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Լոմոնոսով 2010» միջազգային երիտասարդական գիտական համաժողովը կանցկացվի 2010 թ.-ի ապրիլի 12-15-ը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հումանիտար համագործակության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:

Երրորդ տարին է արդեն համաժողովն անցկացվում ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

«Լոմոնոսովը», որն այս տարի անցկացվում է որպես ԱՊՀ երկրների գիտության և նորարարությունների երիտասարդական համաժողով, կդառնա ԱՊՀ երկրների գիտության և նորարարությունների տարվա առաջին խոշոր միջոցառումը, որն անցկացվում է Համագործակության երկրների ղեկավարների որոշմամբ:

Համաժողովի ծրագրում ներառված է 33 սեկցիա, որոնք անցկացվում են ՄՊՀ-ի գրեթե բոլոր ֆակուլտետներում՝ սկսած հոգեբանական և փիլիսոփայական ֆակուլտետներից մինչև մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետները, ինչպես նաև «ԱՊՀ. երիտասարդության հայացք» հատուկ միջճյուղային սեկցիան, ԱՊՀ երիտասարդ գիտնականների նորարարական նախագծերի ցուցահանդեսը, երկու միջազգային կլոր սեղանները՝ «ԱՊՀ. նորարարական ապագա. գիտություն, տեխնոլոգիաներ և կրթություն» և «Հայրենական մեծ պատերազմի դասերն ու նրա նշանակությունը ԱՊՀ ժողովուրդների ապագայի համար» միջազգային կլոր սեղանը, որը նվիրված է մայիսի 9-ին նշվող Մեծ հաղթանակի 65-ամյակին: Համաժողովի շրջանակներում առաջին անգամ կանցկացվի «ԱՊՀ. միասնական նորարարական տարածք» բացառիկ կրթական խաղը:

ՄՊՀ-ում պարբերաբար անցկացվող հռչակավոր ռուս գիտնականի անունը կրող երիտասարդ գիտնականների ապրիլյան հավաքները սկսվել են դեռ 1994 թ.-ին:

Համաժողովի բացման արարողությանը կմասնակցեն ԱՊՀ երկրների և ԵվրԱզԷՍ-ի միջպետական մարմինների ղեկավարները, պատգամավորներ, ԱՊՀ երկրների կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչները, դիվանագետներ, հայտնի գիտնականներ և հազարավոր երիտասարդ գիտնականներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ:
15:57
23 Փետրվարի 2017
ՃՈ տեսուչն ընկերների հետ ծեծել է կնոջ հետ զբոսնող քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է
Քաղաքացին փորձել է կանգնեցնել խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է ՃՈ տեսուչը։
14:36
23 Փետրվարի 2017
Հայ զինծառայողները ծխախոտի փոխարեն փող կստանան
ՀՀ պաշտպանության նախարարությունը պայքարելու է բանակում ծխելու դեմ` սահմանափակելով ծխախոտի տրամադրումը։
13:55
23 Փետրվարի 2017
Այսօր զոհված պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ
Այսօր գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող Գոռ Խուդինյանը։
13:40
23 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին:
12:48
23 Փետրվարի 2017
ՊԲ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել փամփուշտը փողում պայթելու հետևանքով
Խուդինյանը  մահացու բեկորային վիրավորում է ստացել հակառակորդի կրակը ճնշելու նպատակով պատասխան կրակ վարելու ժամանակ փամփուշտը փողում պայթելու պատճառով։
12:00
23 Փետրվարի 2017
Քաղաքացին ոչ սթափ վիճակում ավտոմեքենայով ներխուժել է ՀՀ ՊՆ տարածք
Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ:
11:31
23 Փետրվարի 2017
Պատգամավորության թեկնածու է մահացել
Հայաստանում պատգամավորության թեկնածու է մահացել։