478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ղրղզստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն կես տարուց. Օտունբաևա
15:35
08 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ղրղզստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն վեց ամսից, հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Ղրղզստանի ժողովրդական վստահության կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաևան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը:

«Իշխանությունը ժամանակավոր կառավարության վերահսկողության տակ է գտնվում: Կառավարման նման համակարգը կգործի երկրում վեց ամսվա ընթացքում նոր սահմանադրության պատրաստման և ժողովրդավարական բոլոր նորմերին համապատասխան նախագահական ընտրությունների կազմակերպման համար»,- ասաց Օտունբաևան:

Ղրղզստանի տարբեր քաղաքներում անկարգությունները շարունակում են արդեն երեք օր: Բախումների զոհ է դարձել 74 մարդ, 500-ից ավելին վիրավոր է: Ընդդիմության կողմից ստեղծված ժամանակավոր կառավարությունը հինգշաբթի հայտարարել է, որ արձակում է խորհրդարանն ու իր վրա է վերցնում նախագահի և նախարարների կաբինետի գործառույթները:

Ժամանակավոր կառավարությունը մտադիր է գործել կես տարվա ընթացքում՝ մինչև Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց կողմն են անցել միլիցիան, բանակն ու սահմանապահ ծառայությունները:

Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը հեռացել է մայրաքաղաքից բողոքի զանգվածային ակցիաներից հետո և ընդդիմության տվյալների համաձայն՝ գտնվում է Ջալալաբադում, որտեղ իբրև թե փորձում է հակագրոհ կազմակերպել: Նախագահը դեռ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Զանգվածային դժգոհությունների առիթ է դարձել այն, որ իշխանություններն արգելել են անցկացնել ժողովրդական հավաք և երեքշաբթի երեկոյան ձերբակալել են ընդդիմության առաջնորդներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
19 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանը մտադիր է նռան այգիներ տնկել Արցախում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը մտադիր է 200 հեկտար նռան այգինիներ տնկել Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում:
21:00
18 Օգոստոսի 2017
Ինչ արժե երեխային դպրոց ուղարկելը
Սոցիալական բևեռացվածությունը, որին բախվում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները, կարող է լրջորեն ազդել նրանց հոգեբանության վրա:
18:29
18 Օգոստոսի 2017
Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
18:04
18 Օգոստոսի 2017
Խորհրդակցություն ՝ նվիրված Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին
Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
17:54
18 Օգոստոսի 2017
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց
Հարությունյանը  նշեց, որ պատրաստ է պատճի մնացած մասը կրել Հայաստանում։
17:02
18 Օգոստոսի 2017
Արգելոցի տարածքում անհնար է ծառատունկ նախաձեռնել․Մ․ Կարապետյան
Խոսրովի  արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի:
16:02
18 Օգոստոսի 2017
Գարեջրի սիրահարները կհավաքվեն փառատոնի
Գարեջրի չորրորդ երևանյան փառատոնը կկանցկացվի Երևանում օգոստոսի 19–ին։
15:37
18 Օգոստոսի 2017
Սերժ Սարգսյան․ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել պայքարը ահաբեկչության չարիքի դեմ
ՀՀ նախագահն այսօր ցավակցական հեռագիր է հղել  Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
15:19
18 Օգոստոսի 2017
Տղամարդը կասկածվում է զինծառայողին հրկիզելու մեջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բացահայտվել է Տավուշում 32–ամյա տղամարդու սպանությունը:
13:47
18 Օգոստոսի 2017
Կատարվում է Խոսրովի արգելոցի օդային հետախուզում
Հետախուզությունն օդից փնտրում է Խոսրովի արգելոցում բռնկումների մնացորդային օջախներ։
12:28
18 Օգոստոսի 2017
ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը
Հայաստանի ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում նախօրեի երեկոյան ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը։
10:44
18 Օգոստոսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին կբարձրանա 4-5 աստիճանով: