485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կքննարկեն արտաքին քաղաքականության մեջ համակարգման խնդիրը
10:27
25 Մարտի 2010

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը կանցկացվի հինգշաբթի Մոսկվայում, նախարարները կքննարկեն արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցությանն առնչվող խնդիրն ու մի շարք այլ հարցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Արտգործնախարարները կքննարկեն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքն ու կազմակերպության՝ աֆղանական ուղղությամբ իրականացրած գործունեությունը, ինչպես նաև կքննարկեն անդամ-պետությունների արտաքին-քաղաքական գործունեության համակարգմանն առնչվող հարցեր:

Նախարարները նաև կքննարկեն 2010 թ.-ին ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում այդ երկրի նախաձեռնությունների աջակցմանը, ինչպես նաև համատեղ առաջնահերթությունների առաջխաղացմանն ուղղված միջոցառումները:

Արտգործնախարարների ստորագրմանը կներկայացվեն Հայրենական Մեծ Պատերազմի 65-ամյակի կապակցությամբ, Եվրոպական անվտանգության պայմանագրի ուղղությամբ իրականացվող աշխատանքում փոխգործակցության և 2010 թ.-ին Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործողության քննարկմանը նվիրված համաժողովի անցկացման հետ կապված ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հայտարարությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:01
06 Նոյեմբերի 2017
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի պահաբաժիններում ապօրինի ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։
16:49
06 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին:
15:56
06 Նոյեմբերի 2017
Երևանում կասեցվել է բաստուրմայի արտադրամասի գործունեությունը
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:
13:24
06 Նոյեմբերի 2017
Վթարային ջրանջատում Կապանում. 12 ժամ ջուր չի լինի
Կապանում վթարային ջրանջատում է նախատեսված։
12:28
06 Նոյեմբերի 2017
Հայաստանում աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին
Հայաստանում աշխատող մայրերը հնարավորություն կունենան դայակ վարձել պետության հաշվին։
11:39
06 Նոյեմբերի 2017
Թռչնի թռիչքի բարձրությունից. Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն:
11:20
06 Նոյեմբերի 2017
Անձրևները վերադառնում են Հայաստան
Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։
11:04
06 Նոյեմբերի 2017
Տիեզերական Երևան. նման Երևան դուք դեռ չեք տեսել (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Երևանի բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են տիեզերքից։
23:56
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Արցախում մեկ զինծառայողի մահվան և ևս երկուսի վիրավորվելու հանգամանքները
Հարուցվել է քրեական գործ` շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ:
10:30
04 Նոյեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:04
03 Նոյեմբերի 2017
Տաշքենդում շփոթել են Հայաստանի դրոշի գույները (ՖՈՏՈ)
Նիստի կազմակերպիչները շփոթել են ՀՀ դրոշի գույների հերթականությունը:
20:16
03 Նոյեմբերի 2017
Հայաստանի հասարակական կազմակերպությունը մեղադրվում է Եվրոպական միության դրամաշնորհներից 300 հազար եվրո հափշտակելու կապակցությամբ
Քրեական գործ է հարուցվել Եվրոպական միության հատկացված դրամաշնորհներից 300 հազար եվրո հափշտակելու կապակցությամբ։