+26
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների նկարիչներն իրենց աշխատանքներն են ներկայացնում Մոսկվայում
10:55
22 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի Նկարչի կենտրոնական տանը բացվել է «ՑԴԽ-2010» Մոսկովյան միջազգային գեղարվեստական ցուցահանդեսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:

Ցուցահանդեսն անցկացվում է արդեն տասներեքերորդ անգամ՝ ներկայացնելով ԱՊՀ և Բալթյան երկրների նկարիչների միությունների, ինչպես նաև այլ ստեղծագործական կազմակերպությունների կերպարվեստի վարպետների աշխատանքները: Ցուցահանդեսին աջակցում է ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

«Գեղարվեստական ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալ ԱՊՀ և Բալթյան երկրների գծանկարիչների, գեղանկարիչների, քանդակագործների, նկարիչների և ճարտարապետների աշխատանքներին: Սա հիանալի հարթակ է շփման և փորձի փոխանակման, նոր ծանոթությունների և բացահայտումների համար», - կարծում է ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը:

Ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժնից: Միջոցառումներին կներկայացվեն 30 հատուկ ցուցանմուշներ, ինչպես նաև 26 պատկերասրահների, ակումբների, ստեղծագործական արվեստանոցների և միավորումների ցուցանմուշներ, ինչպես նաև առանձին նկարիչների ավելի քան 120 աշխատանքներ:

ԱՊՀ և Բալթյան երկրների նկարիչների միության ցուցանմուշների մեջ ընդգրկված են աշխատանքներ, որոնք ընտրվել են այդ երկրների գեղանկարիչների, գծանկարիչների, քանդակագործների արվեստանոցներում անցկացված մրցութային ցուցադրությունների արդյունքում:

Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Կիև քաղաքների նկարիչների միությունները, Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միությունը, Ռուսաստանի արվեստների ակադեմիան, նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նկարիչների միությունները:

Միջոցառման շրջանակներում մարտի 20-ին տեղի է ունեցել «Հետխորհրդային տարածքում ավանդական և ժամանակակից կերպարվեստի գեղարվեստական կառույցում պատկերի և հասկացության հարաբերակցության խնդիրները» թեմայով կլոր սեղանը: Հայաստանը միջոցառմանը ներկայացնում են Կարեն Աղամյանը, Մարատ Մարգարյանը, Տարոն Մուրադյանը, Սերգեյ Նարազյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Օգոստոսի 2017
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի երկու խաչմերուկներում
Երևանի երկու խաչմերուկներով երթևեկող տրանսպորտային միջոցները կընթանան առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
11:43
17 Օգոստոսի 2017
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները
Այս պահին ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը:
10:46
17 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառում իրականացվում է օդային հետախուզություն
Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
20:12
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են
Չորեքշաբթի ժամը 17։30–ի դրությամբ Խոսրովի արգելոցում հաջողվել է մարել մոտ 2.5 կմ երկյանքով բռնկման հիմնական օջախները:
19:14
16 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը:
15:37
16 Օգոստոսի 2017
ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Վարչապետներն, այնուհետև, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:
15:10
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան
Խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։  
14:32
16 Օգոստոսի 2017
Աշխատանքային երկուշաբթիներից մեկի փոխարեն Հայաստանում կաշխատեն շաբաթ օրը
Սեպտեմբերի 17-ին նշվող Խաչվերացի տոնին հաջորդող երկուշաբթի` ննջեցյալների հիշատակի օրը ոչ աշխատանքային կլինի:
13:27
16 Օգոստոսի 2017
Երևանն ու Մոսկվան սկսել են վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման գործընթացը
Մինչև  2017 թ–ի օգոստոսի 20-ը խորհրդակցություններ կանցկացվեն  երկու երկրներում ազգային կամ միջազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին:
12:04
16 Օգոստոսի 2017
Արտավանի հրդեհը մարվել է
Օգոստոսի 16-ին, ժամը 09:24-ին Արտավան գյուղի հրդեհը մարվել է:
11:33
16 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառի արգելոցում բռնկված 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է թռիչքները: