485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի և Ռուսաստանի սահմանի հսկիչ-անցակետը բացումից վեց ժամ անց դեռ որևէ մեկը չի հատել
13:02
01 Մարտի 2010

Վրաստանի և Ռուսաստանի սահմանին  գտնվող «Դարիալի» հսկիչ-անցակետը («Կազբեկի») մարտի 1-ին առավոտյան ժամը 06:00-ին վերսկսել է իր աշխատանքը, սակայն դեռ ոչ ոք այն չի հատել, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Թբիլիսիի և Մցխեթա-Մթիանեթիի պարեկային ոստիկանության գլխավոր վարչության պետ Գեորգի Գեգեչկորին:

««Դարիալի» հսկիչ-անցակետը, ինչպես ծրագրված էր, բացվել է այսօր՝ առավոտյան վեցին: Դեռ ոչ ոք այն չի հատել: Մենք սպասում ենք առաջին սահմանը հատել  ցանկացողներին», - ասել է Գեգեչկորին:

Նա տեղեկացրել է, որ «Կազբեկի» հսկիչ-անցակետը վերանանվել է «Դարիալի», քանի որ այն գտնվում է Դարյալի ձորում:

«Հսկիչ-անցակետն իրավունք ունեն հատել միայն Վրաստանի և Անկախ պետությունների համագործակցության երկրների քաղաքացիները, սակայն միայն մուտքի արտոնագրի առկայության դեպքում: Մուտքի արտոնագիր չունենալու դեպքում հսկիչ-անցակետը հատելն անհնար է», - ասել է Վրաստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Վրաստանի ԱԳՆ-ն, Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիները մուտքի արտոնագրեր կարող են ստանալ Թբիլիսիում գտնվող Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի շահերի բաժնում և Մոսկվայում գտնվող Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնում:

«Կազբեկիի» միջոցով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և կենդանիների տեղափոխումն իրականացվելու է Վրաստանի օրենսդրությանը համաձայն, իսկ «Վերին Լարսի» միջոցով՝ Ռուսաստանի օրենսդրությանը համաձայն:

Հսկիչ-անցակետերը բաց կլինեն մարտի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը տեղական ժամանակով ժամը 6:00-ից մինչև 22:00-ին, իսկ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը՝ 7:00-ից մինչև 19:00-ն: Հաշվի առնելով կլիմայական պայմանները՝ նոյեմբերի 1-ից մայիսի 1-ը սահմանափակումներ են մտցվում անցակետերի միջոցով կցասայլերով և կիսակցասայլերով ավտոտրանսպորտի, ինչպես նաև ավելի քան երեսուն ուղևոր տեղափոխող ուղևորատար տրանսպորտի երթևեկության համար:

Արգելվում է հսկիչ-անցակետերի միջոցով հետիոտն հատել պետական սահմանը:

«Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցակետի (ռուս-վրացական սահմանի ցամաքային հատվածի վրա միակ պաշտոնական անցակետը) միջոցով երթևեկությունը փակվել էր 2006 թ.-ի հուլիսին՝ ռուսական կողմի որոշմամբ։ Փակման պատճառը անցակետի վերանորոգման և այն ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունն էր։ 2009թ. մայիսի սկզբին կայացավ «Վերին Լարս» միջազգային ավտոանցակետի շինարարության ավարտի հետ կապված արարողությունը: Վրաստանը ԱՄՆ-ի օգնությամբ ավարտել է իր կողմից անցակետի վերանորոգումը 2009 թ.-ի սեպտեմբերին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
10 Դեկտեմբերի 2017
Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը:
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։