480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Լավրովը դրական է գնահատում ԱՊՀ-ի հեռանկարները
13:49
25 Փետրվարի 2010

Ռուսաստանը դրական է գնահատում Անկախ պետությունների համագործակցության հեռանկարները, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստիին», «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին և «Russia Today» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, ֆինանսական ճգնաժամի սկզբից ԱՊՀ երկրները հասկացան, որ ավելի լավ է համախմբված լինել: Նա նշել է, որ վերջին 2-3 տարվա ընթացքում կտրուկ աճել է ԱՊՀ տնտեսական բաղկացուցիչը բարձրացնելու անհրաժեշտության նկատմամբ ԱՊՀ բոլոր մասնակիցների հետաքրքրությունը:

«Ֆինանսական ճգնաժամի սկզբից այդ հետաքրքրությունը սկսեց ձեռք բերել ավելի պրակտիկ ուրվագծեր, առաջացավ այնպիսի մեխանիզմ, ինչպիսինն է ԱՊՀ ֆինանսների նախարարների հանդիպումը, որն ավելի վաղ գոյություն չուներ: Նախարարների աշխատանքի արդյունքում հավանության արժանացավ ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Սա ի հավելումն այնպիսի փաստաթղթի, ինչպիսին է մինչև 2020 թվականը տնտեսական զարգացման ռազմավարությունը», - ասել է Լավրովը:

Բացի այդ, նրա խոսքերով, ավելի վաղ հավանության էին արժանացել ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգն ու դրա իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Այսպիսով, նախարարի կարծիքով, ընթանում է ԱՊՀ գործունեության բարձրացման գործընթացն ու Համագործակցության արդյունավետ աշխատանքի բարձրացումը:

«Այդ գործընթացի մասն է կազմում պայմանավորվածությունն այն մասին, որ ԱՊՀ կանոնադրական մարմիններում (պետության նախագահներ, կառավարության ղեկավարներ, ԱԳ նախարարներ ) նախագահությունը միջանցիկ լինի: Դա ավելի մեծ կանոնավորություն է հաղորդում և թույլ է տալիս ավելի արդյունավետ իրագործել միասնական մոտեցումները», - ավելացրել է Լավրովը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:28
24 Հունիսի 2017
Նոր տեղեկություններ տուժած զինծառայողների մասին. նրանցից մեկը կոտրվածքներ ունի
Գեղարքունիքում այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 14 զինծառայողներից 8-ը տեղափոխվել են Երևան:
12:17
24 Հունիսի 2017
Գեղարքունիքում ավտովթարից տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր է. ՊՆ
Գեղարքունիքում առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է:
11:23
24 Հունիսի 2017
Ռուբեն Գևորգյանցի հարազատները խնդրում են ծաղկի համար նախատեսված գումարը փոխանցել ՊՆ հաշվեհամարին
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18։30-20։30, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
10:30
24 Հունիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հունիսի 19–23) կարևոր նորությունների հնգյակը։
20:12
23 Հունիսի 2017
Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։
19:03
23 Հունիսի 2017
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի արտերկրում
ՀՀ իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում:
18:40
23 Հունիսի 2017
Աննախադեպ երևույթ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, 12 երեխա է ծնվել։
17:30
23 Հունիսի 2017
Ո՞րն է Արթիկում շենքի փլուզման պատճառը. պարզաբանել է նախարարը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է Արթիկում շենքի փլուզման պատճառը։
16:40
23 Հունիսի 2017
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից 2018թ.–ի սկզբին:
15:18
23 Հունիսի 2017
Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին:

13:23
23 Հունիսի 2017
«Միայնակ գայլին» քաղցած են պահում և փորձում են հոգեբանորեն ընկճել. պաշտպան
Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ իբր արգելված իր են գտել։
11:12
23 Հունիսի 2017
Ֆեմիդան մի ողջ զինանոց է հանձնել ոստիկանությանը Հայաստանում
Հունիսի 21-ի առավոտյան Աշտարակի բնակիչը ներկայացել է ոստիկանություն։