486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ թատրոնը «Սպարտակ» բալետը կներկայացնի Վաշինգտոնում
10:43
16 Փետրվարի 2010

Մեծ թատրոնը երեքշաբթի կներկայացնի «Սպարտակ» բալետը Վաշինգտոնում, Ջոն Քենեդիի անվան գեղարվեստի կենտրոնի բեմում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Յուրի Գրիգորովիչի հանրահայտ բեմադրությունն ամերիկյան մայրաքաղաքի բնակիչները կարող են դիտել փետրվարի 16-ից 21-ը։ Մեծ թատրոնը Վաշինգտոն է բերել հիրավի աստղային կազմ՝ պրեմիերային ներկայացման մեջ Սպարտակի դերում հանդես կգա Իվան Վասիլևը, Կրասոսի դերում՝ Ալեքսանդր Վոլչկովը, Ֆրիգիայի դերում՝ Նինա Կապցովան, Էգինայի դերում՝ Մարիա Ալաշը։

Խմբի հետ Վաշինգտոն է ժամանել նաև Յուրի Գրիգորովիչը, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Հունվարի վերջին Քենեդի կենտրոնում կանցկացվի նրա ստեղծագործությանը նվիրված դասախոսություն։

Մեծ թատրոնի ելույթը Վաշինգտոնում անցկացվում է Քենեդի կենտրոնի «Հայացք դեպի Ռուսաստան» մեծ ծրագրի շրջանակներում։ Բոլորովին վերջերս ավարտվեցին  մայրաքաղաքի հանդիսատեսին Կոնստանտին Սերգեևի բեմադրությամբ «Քնած գեղեցկուհին» բալետը ներկայացրած Մարիինյան թատրոնի հյուրախաղերը։

Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի նաև լսել «Եվգենի Օնեգին», «Բորիս Գոդունով» օպերաների համերգային տարբերակները, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Մոդեստ Մուսորգսկու և Ալեքսանդր Բորոդինի օպերաներից հատվածներ՝ Մարիինյան թատրոնի արտիստների կատարմամբ։

Պյոտր Չայկովսկու օպերաների դրվագներ կկատարի հանրաճանաչ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն։ Մարիինյան թատրոնը Վաշինգտոն կբերի նաև Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և աշխարհ» օպերան։

«Հայացք դեպի Ռուսաստան» ծրագրի շրջանակներում ամերիկյան մայրաքաղաքում ելույթ կունենա նաև հանրաճանաչ դաշնակահար Եվգենի Կիսինը։ Նա կկատարի Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրային Երկրորդ կոնցերտը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
23 Փետրվարի 2017
Այսօր զոհված պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ
Այսօր գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող Գոռ Խուդինյանը։
13:40
23 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին:
12:48
23 Փետրվարի 2017
ՊԲ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել փամփուշտը փողում պայթելու հետևանքով
Խուդինյանը  մահացու բեկորային վիրավորում է ստացել հակառակորդի կրակը ճնշելու նպատակով պատասխան կրակ վարելու ժամանակ փամփուշտը փողում պայթելու պատճառով։
12:00
23 Փետրվարի 2017
Քաղաքացին ոչ սթափ վիճակում ավտոմեքենայով ներխուժել է ՀՀ ՊՆ տարածք
Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ:
11:31
23 Փետրվարի 2017
Պատգամավորության թեկնածու է մահացել
Հայաստանում պատգամավորության թեկնածու է մահացել։
11:15
23 Փետրվարի 2017
Խորհրդարանական ընտրությունների օրը չփոխելու իրական պատճառը
Ընտրությունների օրը, ըստ ամենայնի, չի փոխվի:
08:00
23 Փետրվարի 2017
Չորեքշաբթի` փետրվարի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` փետրվարի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
22 Փետրվարի 2017
SOS. Հայաստանի ավելի քան 60 տեսակի կենդանիներ անհետացման եզրին են
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված մոտ 50 տեսակի անողնաշարավորներ և 12 տեսակի ողնաշարավոր կենդանիներ կրիտիկական վիճակում են:
18:02
22 Փետրվարի 2017
Հայաստանի ՊՆ–ն կպայքարի ծխելու դեմ. ծխախոտը հանվում է ԶՈՒ պարենային հատկացումներից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պայքարելու է ծխելու դեմ:
17:42
22 Փետրվարի 2017
Կարծրատիպերը կոտրվում են. Հայաստանում կրճատվել է սելեկտիվ աբորտների թիվը
Հղիության արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում վերջին 15 տարիներին նվազել է ավելի քան 4 անգամ:
14:52
22 Փետրվարի 2017
ԴԱՀԿ աշխատակիցներն ավելի քան 10 մլն դրամի գողություն են կատարել քաղաքացու բնակարանից
ԴԱՀԿ աշխատակիցները հափշտակել են ներքնակների տակ պահված 9.504.000 ՀՀ դրամին համարժեք ռուսական ռուբլին և պահարանի մեջ գտնվող 1.350.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:
13:42
22 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն: