486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-8
Եղանակը Երևանում
Հայ
Տասնմեկ դեսպաններ, այդ թվում Ավստրիայի և Հայաստանի դեսպանները, Մեդվեդևին կհանձնեն հավատարմագրերը
18:46
04 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Տասնմեկ երկրների դեսպաններ ուրբաթ իրենց հավատարմագրերը կհանձնեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Փաստաթղթերի փոխանցման արարողությունը, որոնց միջոցով իրականացվում է դիվանագիտական ներկայացուցչի հավատարմագրումը, տեղի կունենա Կրեմլի մեծ պալատում:

Ռուսական պետության ղեկավարին հավատարմագրեր կհանձնեն Ավստրիայի դեսպան Մարգոտ Կլեստիլ Լյոֆլերը, Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Զամբիայի դեսպան Պատրիկ Նայլոբի Սինյինզան, Հորդանանի դեսպան Ահմադ Ալ-Հասանը, Լեսոտոյի դեսպան Մակասե Նյափհիսին, Մալավիի դեսպան Այզեք Չիկվեկվերե Լամբան, Մոնակոյի դեսպան Կլոդ Ժիորդանը, Նիգերի դեսպան Ամինա Ջիբո Բազինդրեն, Օմանի դեսպան Մոհամմեդ Ալ- Հասանը, Տոնգայի դեսպան Սիոնե Իհոնգո Կիոան և Ֆիջի կղզիների հանրապետության դեսպան Իսիկելի Ուլունայիրայի Մատայտոգան:

Հավատարմագրերի հանձնման արարողությունն անցկացվում է տարին մի քանի անգամ: Ներկայիս արարողությունը առաջինն է այս տարի: Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած նախորդ արարողությանը մասնակցել են 12 պետությունների դեսպաններ: Այդ պետություններ էին Իռլանդիան, Բանգլադեշը, Չինաստանը, Ղազախստանը, Պաղեստինը, Բուրունդին, Մակեդոնիան, Մոնղոլիան, Գանան, Պորտուգալիան, Յամայկան, Սեյշելյան կղզիների հանրապետությունը, ինչպես նաև ՌԴ-ում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավարը: -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:44
19 Փետրվարի 2017
Շաբաթվա մեջ երկրորդ մարդասիրական օգնությունն է տեղափոխվել Հայաստանից Սիրիա
Ռուսական ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը նախօրեին Հայաստանից Սիրիա է տեղափոխել շաբաթվա մեջ արդեն երկրորդ մարդասիրական օգնությունը:
11:10
19 Փետրվարի 2017
Հրապարակվել են մանրամասներ Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդում խեղդված 4–ամյա երեխայի մահվան դեպքով
Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդ գետում խեղդված 4-ամյա երեխայի մահվան դեպքն ակնհայտ անտարբերության հետևանք է:
18:14
18 Փետրվարի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը «Երկրապահ» միության անդամներին դիմել է «հոպարներ» բառով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԵԿՄ 11-րդ համագումարում, դիմել է ներկաներին «հոպարներ» բառով:
16:25
18 Փետրվարի 2017
«Օսետրինա կրտսեր» հայազգի օրենքով գողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Մոսկվայի շրջանային դատարանը օրենքով գող  Սերգեյ Ասատրյանին, ով հայտնի է «Օսետրինա կրտսեր» կեղծանունով, դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
15:31
18 Փետրվարի 2017
Հայաստանում կառուցվում է 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային կայան
Հայաստանում կառուցվում է ևս 2 արևային համակարգային կայան:
14:34
18 Փետրվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ
Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև՝ Արցախյան հակամարտությանը։
13:31
18 Փետրվարի 2017
Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին՝ մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով
Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, ձերբակալվել է մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով:
13:27
18 Փետրվարի 2017
Հայաստանը նախատեսում է հյուպատոսություն բացել Իրաքյան Քուրդիստանում
Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է շրջանի մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հնարավորությունը:
11:37
18 Փետրվարի 2017
Սուրենյան. շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը
Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
10:30
18 Փետրվարի 2017
Մեծ քրեական գործ է բացվելու Սեյրան Օհանյանի դեմ
ՀՀ պաշտպանության, նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։
10:00
18 Փետրվարի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:00
17 Փետրվարի 2017
ՀՀ օդանավակայաններում աշխատանքներ են իրականացվում ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին դիմավորելու համար
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին: