485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին հետևելու համար
12:30
03 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը դիտորդներ չի ուղարկի փետրվարի 7-ին նշանակված Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին հետևելու համար, ինչպես նաև կոչ է անում միջազգային կազմակերպություններում աշխատող վրացի դիտորդներին վերադառնալ հայրենիք, չորեշքաբթի հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն, հաղորդում է «ՌԻԱ  Նովոստին»:

Ուկրաինայում հունվարի 17-ին անցկացվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը: Փետրվարի 7-ին կայանալիք երկրորդ փուլում պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ընդդիմադիր Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիտկոր Յանուկովիչն ու ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

«Վրաստանը Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին դիտորդներ չի ուղարկի, քանի որ վրացի դիտորդների հարցը բազմաթիվ կարծիքների պատճառ էր դարձել: Նաև կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին, ովքեր հրավիրվել են Ուկրաինա միջազգային կազմակերպությունների կողմից և հետևում են ընտրություններին, վերադառնալ հայրենիք», - հայտարարել է Մանջգալաձեն:

Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանի խնդիրը Ուկրաինային ընտրություններին միջամտելը և որևէ թեկնածուի աջակցելը չէր:

Ավելի վաղ Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել էր գրանցել Վրաստանից ժամանած ավելի քան երկու հազար դիտորդին հունվարի 17-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի ժամանակ: Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Տատյանա Կոռնյակովան հունվարի 29-ին հայտարարել էր, որ ԿԸՀ-ն կասկածներ ունի այդ քաղաքացիների գրանցման օրինականության կապակցությամբ նրանց հայցադիմումները ուսումնասիրելուց հետո, «որոնք գրանցվել են նույն ձեռագրով՝ ոչ ստույգ անձնագրային տվյալներով և չնշված բնակության վայրով»: Բացի այդ, Կոռնյակովայի խոսքերով՝ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր վրացական անձնագրեր են ստացել միայն 2009 թ.-ի վերջին, սահմանը հատելիս չեն կարողացել հստակ ներկայացնել իրենց այցելության նպատակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
16 Հունվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր` վարչապետ նշանակվելու մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է մամուլում քննարվող լուրերը, որ նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել:
12:43
16 Հունվարի 2017
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ցուցակը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի կազմումը:
11:02
16 Հունվարի 2017
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում էապես չի փոխվի:
17:12
15 Հունվարի 2017
Հայտնի է այսօր առավոտյան ավտոտնակում շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը
Հայտնի է այսօր առավոտյան Երևանի ծայրամասում  շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը։
15:37
15 Հունվարի 2017
Կառավարությունում քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
14:25
15 Հունվարի 2017
Հայ ժամկետային զինծառայողները կուսումնասիրեն ծրագրավորում և համակարգչային գրաֆիկա
ՀՀ պաշտպանության նախարարը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը նախօրեին ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
13:10
15 Հունվարի 2017
ՀՀԿ-ում ավարտել են ընտրությունների համար համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները
ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում:
11:00
15 Հունվարի 2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե ով կդառնա ՀՀ վարչապետ այս տարվա ապրիլին
Հայկական լրատվամիջոցները նշել են ՀՀ վարչապետի ամենահավանական թեկնածուի անունը, ով կղեկավարի կառավարությունը 2017 թ.-ի ապիրիլին:
21:35
14 Հունվարի 2017
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարարի կինը
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը:
15:35
14 Հունվարի 2017
«Հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակ կստեղծվի Հայաստանում
«Հալալ» մթերքը համարվում է մաքուր արտադրանք:
10:00
14 Հունվարի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:36
13 Հունվարի 2017
Երևանը ծիծաղելի է համարում Բաքվի տեղեկատվությունը հայկական անօդաչու սարքից իբր վայր գցված պայթուցիկ սարքի մասին
Ուրբաթ ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով այդ երկրի ՊՆ–ին, տեղեկացրել էին, որ Թովուզի շրջանում հայկական անօդաչու սարքի կողմից իբր պայթուցիկ սարք է վայր գցվել։