482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ սահմանապահ զորքի մասնակցությամբ Հաղթանակի վազքամրցումը կամրապնդի բարեկամությունը պետությունների միջև. ՌԴ ԱԴԾ
17:44
02 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ սահմանապահ զորքի մասնակցությամբ Հաղթանակի վազքամրցումը երեքշաբթի մեկնարկել է Գրոդնո և Մուրմանսկ քաղաքներում, մայիսին վազքամրցման երկու խորհրդանիշերը «կհանդիպեն» Մոսկվայում, ասվում է երեքշաբթի ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Վազքամրցման միասնական խորհրդանիշը կփոխանցվի ԱՊՀ պետությունների սահմանների երկայնքով երկու երթուղով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հաղթանակի վազքամրցման նպատակը ԱՊՀ անդամ-պետությունների ժողովուրդների միջև միասնականության ու բարեկամության ամրապնդումն է, Հայրենական մեծ պատերազմի տարիներին սահմանապահների հերոսական սխրանքների հիշատակի հավերժացումը և սահմանապահ մարմինների աշխատակիցների ու սահմանամերձ շրջանների բնակիչների հայրենասիրական դաստիարակությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վազքամրցման առաջին խումբը երթուղի է դուրս եկել Մուրմանսկից: Վազքամրցման խորհրդանիշը կշրջանցի ՌԴ սահմանը մինչև Ռատմանովի կղզի, հետո Ալթայի երկրամասից սահմանապահներն այն կփոխանցեն Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի իրենց գործընկերներին:

Երկրորդ թիմը դուրս է եկել բելառուսական Գրոդնո քաղաքից: Նրանք միասնական խորհրդանիշը պետք փոխանցեն Ուկրաինայի սահմանապահներին, որտեղից այն կմեկնի Մոլդովա, հետո Ռուսաստանի սևծովյան ափերը և Հյուսիսային Կովկաս ու Հայաստան:

Երկու խորհրդանիշերը «կհանդիպեն» Մոսկվայում՝ Պոկլոնի լեռան վրա մայիսի վերջին: Դրանցից մեկը պահպանության կհանձնվի Հայրենական մեծ պատերազմի թանգարան, իսկ մյուսը՝ ՌԴ ԱԴԾ Կենտրոնական սահմանապահ թանգարան: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:33
24 Մայիսի 2017
Խոշոր բուքմեյքերական ընկերություն է մտնում հայկական շուկա
Adjarabet խոշոր բուքմեյքերական և խաղային առցանց հարթակն է մտել հայկական շուկա։
19:31
24 Մայիսի 2017
Հայաստանը մտադիր է հրաժարվել թղթադրամներից
Հայաստանի կենտրոնական բանկը քննարկում է երկրում նոր դրամանիշերի ներդրման հնարավորությունը:
19:02
24 Մայիսի 2017
Ստեփանակերտ-Շուշի. գլխապտույտ ճանապարհորդություն օդային էքստրիմի սիրահարների համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park» նախագիծը երկտեղանի ինքնաթիռներով սկսում են Արցախի տարածքում զբոսաշրջային թռիչքների իրականացումը:  
17:24
24 Մայիսի 2017
Սկանդալային Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տվեց
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել:
17:08
24 Մայիսի 2017
Պայթյուն է որոտացել Վարդենիսում. հարուցվել է քրեական գործ
Չորեքշաբթի` մայիսի 24–ին, Վարդենիսում պայթյուն է որոտացել։

12:06
24 Մայիսի 2017
4 վրաստանցիներ դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 4 քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար։
11:30
24 Մայիսի 2017
ՀՀ–ում պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել:
08:00
24 Մայիսի 2017
Երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:22
23 Մայիսի 2017
Մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում
Փոքրիկը ծնվել է տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու։
18:00
23 Մայիսի 2017
Գորիսում աղջիկ են «փախցրել» ամուսնության նպատակով
Գորիսում ապրիլին գրանցվել է երիտասարդ աղջկա առևանգման դեպք։
16:58
23 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին։
13:46
23 Մայիսի 2017
«Վերջին զանգը» չի հնչի Հայաստանի տասնյակ դպրոցներում
Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» չի հնչի: