484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանում Վրաստանի նորանշանակ դեսպանը հրաժարական է տվել՝ չմեկնելով Բաքու. ԶԼՄ
17:23
28 Հունվարի 2010

Ադրբեջանում Վրաստանի նորանշանակ դեսպան Վանո Նոնիաշվիլին հրաժարական է տվել՝ չմեկնելով Բաքու, հինգշաբթի տեղեկացնում է Բաքվի 1news տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին։

Հաղորդագրությունում ասվում է, որ Նոնիաշվիլիին դեսպանի պաշտոնում հաստատած վրաց խորհրդականները չգիտեն նրա հրաժարականի պատճառները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 «Դեռևս Ադրբեջան մեկնելուց առաջ, հունվարի սկզբին նա սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել»,- հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց Վրաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Իյա Մախարաշվիլին՝ մեկնաբանելով Նոնիաշվիլիի հրաժարականի մասին տեղեկատվությունը։

Ըստ նրա՝ ներկայումս տվյալ պաշտոնի հարմար թեկնածու չկա։ Վրաստանի խորհրդարանը Նոնիաշվիլիին Ադրբեջանում Վրաստանի Արտակարգ և Լիազոր դեսպանի պաշտոնում է նշանակել 2009 թվականի նոյեմբերի 17-ին։

2004-2006 թվականներին Նոնիաշվիլին եղել է երկրի նախագահի ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի կազմակերպչական բաժնի պետ։ Իսկ 2006 թվականից զբաղեցրել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:00
30 Ապրիլի 2017
Նոր տեղեկություններ՝ Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից հայտնաբերված տղամարդու դիակի դեպքով
Ապրիլի 28–ին հայտնի էր դարձել, որ Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից  55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։
01:24
30 Ապրիլի 2017
Մայիսի 1–ին լրանում է «ԱՌԿԱ» գործակալության 21–ամյակը
Անցել է արդեն 21 տարի։ Մենք շատ բան ենք սովորել մաքուր էջից և սովորեցրել ուրիշներին, այս ընթացքում «առկայացիների» բազմաթիվ սերունդներ են աճել։ Մենք վստահ ենք, որ մասնագիտության նկատմամբ սերն ու լավ հավակնություններն օգնեցին մեզ դիմանալ և շարունակել զարգանալ։
21:08
29 Ապրիլի 2017
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարը կալանավորվեց
Նա մեղադրվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։
16:17
29 Ապրիլի 2017
Հայաստանի մշտական բնակչության թիվն ապրիլի 1-ի դրությամբ կրճատվել է
Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 981,5 մարդ:
15:06
29 Ապրիլի 2017
ԴԱՀԿ–ը պարզաբանում է ծառայության պաշտոնյայի կողմից խոշոր գումար հափշտակելու մասին ՀՔԾ–ի տարածած հաղորդագրությունը
ԴԱՀԿ–ը պարզաբանում է ծառայության պաշտոնյայի կողմից խոշոր չափերի գումար հափշտակելու մասին ՀՔԾ–ի տարածած հաղորդագրությունը։
12:40
29 Ապրիլի 2017
ԴԱՀԿ պաշտոնյան խոշոր չափերի գումար է հափշտակել
ԴԱՀԿ պաշտոնյան ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որը յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար:
12:38
29 Ապրիլի 2017
Քննարկվում է Արփինե Հովհաննիսյանի փոխարինողի թեկնածությունը
Լրատվամիջոցները քննարկում են, թե ով կարող է փոխարինել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
10:45
29 Ապրիլի 2017
Հայաստանն արգելել է բանջարեղենի ներկրումը Թուրքիայից. թերթ
Մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը:
10:00
29 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 24–28) կարևոր նորությունների հնգյակը։
20:25
28 Ապրիլի 2017
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրենը հայտարարել է, որ չի հարվածել իր գործընկերոջը
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն ուրբաթ հայտարարեց, որ չի հարվածել իր գործընկերոջը` Տիգրան Աթանեսյանին, չնայած խոստովանել է, որ վիճել են։
18:07
28 Ապրիլի 2017
Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի (Villena) Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
17:49
28 Ապրիլի 2017
Կապանում հիվանդին բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժշկի գործն ուղարկվել է դատարան
Բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փորձել է սեռական հարաբերություն ունենալ երիտասարդ աղջկա հետ։