484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մի հայաստանցի է սպանվել Մոսկվայի հյուսիսում գտնվող սրճարանում
10:27
26 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Մոսկվայի հյուսիսում անհայտ մի անձի ատրճանակի կրակոցից սպանվել է մի հայաստանցի, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա խոսքերով, սպանությունն իրականացվել է սրճարանում, որը գտնվում է Դմիտրովսկի խճուղու թիվ 133 տանը:

«Անհայտ անձը մի քանի անգամ կրակել է տղամարդու վրա, ով սրճարանում սեղանի առջև նստած էր մի կնոջ հետ: Մարդասպանը դիմել է փախուստի: Տուժածը ստացված վնասվածքներից տեղում մահացել է», - ասել է աղբյուրը:

Հարձակման ականատեսների վկայությամբ, մարդասպանը կովկասցու արտաքին է ունեցել, տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով, դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, որը պարզում է հանցագործության հանգամանքներն ու զենքի տեսակը:

«Չի բացառվում, որ հանցագործությունն իրականացվել է վեճից հետո, և հանցագործը կրակել է պնևմատիկ ատրճանակից», - ասել է աղբյուրը:

Պարզվում է նաև, թե ինչով էր զբաղվում զոհը Մոսկվայում, նշել է նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:27
26 Մարտի 2017
«Ռոսիա 24» հեռուստաալիքը պատմել է Հայաստանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռոսիա 24» հեռուստաալիքը Անտոնի Բորիսովի ողջ ռեպորտաժը նվիրել է Հայաստանին, երկրի անցյալին, ներկային և ապագային։
15:05
26 Մարտի 2017
Լեգենդար ARARAT կոնյակը արժանացել է ոսկե մեդալների հեղինակավոր The World-Spirits Award մրցույթին
Հատուկ ուշադրության է արժանացել նրբահամ ԱՐԱՐԱՏ «Անին»:
11:00
26 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կասկածյալի կարգավիճակում ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
Կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը  ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
12:20
25 Մարտի 2017
Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել Հայաստանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում
Ծառայությունը հայտնաբերել է, որ երեք ընկերություններ պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
11:25
25 Մարտի 2017
Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով կա նաև տուժած
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
10:00
25 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կալանավորվեց
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ: