477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան հինգշաբթի հրաժեշտ կտա ջազմեն Գեորգի Գարանյանին
12:44
14 Հունվարի 2010

Երկուշաբթի կյանքի 76-րդ տարում մահացած հայտնի սաքսոֆոնահար, դիրիժոր և կոմպոզիտոր Գեորգի Գարանյանի երկրպագուները, նրա հարազատները, ընկերներն ու գործընկերները հինգշաբթի հրաժեշտ կտան արտիստին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին էր հայտնել արտիստի տիկին Նելլի Զաքիրովան, Գարանյանը ժամանել էր Կրասնոդար՝ ամենամյա ավանդական համերգին մասնակցելու, որը պետք է տեղի ունենար հունվարի 13-ին, և ժամանելուց հետո իրեն վատ էր զգացել՝ «սրտի նոպա էր ունեցել, և սիրտը կանգ է առել»։

Մոսկվայի ֆիլհարմոնիայի հաղորդմամբ, Գարանյանի հետ հրաժեշտը տեղի կունենա Չայկովսկու անվան համերգասրահում 10։00-ից մինչև 13։00 (մսկ), ինչից հետո 14։00-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողություն Վագանկովսկի գերեզմանատանը։

Գեորգի Գարանյանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 15-ին: Գ. Գարանյանը սկսել է իր երաժշտական կարիերան 1950-ական թթ-ին, մեծ համբավ է ձեռք բերել 1960-ական թթ.: Ղեկավարել է «Կրասնոդարի բիգ-բենդե և «Մեղեդի» համույթները, որոնք համագործակցել են Իոսիֆ Կոբզոնի, Լյուդմիլա Գուրչենկոյի, Լև Լեշչենկոյի, Ալլա Պուգաչովայի և անվանի այլ երաժիշտների հետ:

Գարանյանը երաժշտություն է գրել խորհրդային մի շարք սիրված կինոֆիլմերի համար, որոնց թվում են «Պոկրովյան դարպասներ», «Իրիկնային լաբիրինթոս», «Նրա երիտասարդության բաղադրատոմսը» և այլ ֆիլմեր: Գեորգի Գարանյանը ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով վարել է «Ջեմ-5», ռադիոյով` «Գեորգի Գարանյանի ջազ-ակումբը» հաղորդաշարերը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:22
25 Սեպտեմբերի 2017
Ռուսաց լեզուն Հայաստանում այսուհետ օտար լեզվի կարգավիճակ ունի
Այսուհետև ռուսաց լեզուն Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի:
12:25
25 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում։
14:53
24 Սեպտեմբերի 2017
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան. ջերմաստիճանը կնվազի, կտեղան անձրևներ
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան։
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան: