482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Թաիլանդում վայրէջք կատարած ինքնաթիռը Ուկրաինայից Ադրբեջան էր մեկնում
11:11
15 Դեկտեմբերի 2009

Թաիլանդում վայրէջք կատարած  ինքնաթիռը Ուկրաինայից Ադրբեջան էր մեկնում, լրագրողներին է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պյոտր Պորոշենկոն։

Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, նախարարը տեղեկացրել է, որ ինքնաթիռը դեկտեմբերի 13-ին առանց բեռան ժամանել է Ուկրաինա՝ Հոստոմել, իսկ դեկտեմբերի 8-ին առանց բեռան թռել է Բաքու։

«Մեր տվյալներով, ինքաթիռը դատարկ պտտվել է մի քանի օդանավակայաններում և միայն Պխենյանում բեռնվել է։ Պխենյանից ինքնաթիռը դուրս է եկել Բանգկոկ»,- ընդգծել է Պորոշենկոն։

Միաժամանակ նա ավելացրել է, որ Ուկրաինան որևէ կապ չունի Թաիլանդում զենքով բեռնված ինքաթիռի հետ։ «Ինքնաթիռն ուկրաինական չէ, անձնակազմի անդամները նույնպես ուկրաինացիներ չեն»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ արտգործնախարարը նշել է, որ ուկրաինական կողմը ստուգում է ուկրաինական ընկերությունների՝ ցանկացած ձևով  հնարավոր առնչության վերաբերյալ տեղեկատվությունն այդ չվերթի իրականացման հարցում։ «Ներկայում մեր առնչության որևէ հաստատում չկա»,- ասել է նա։ Նախարարը նկատել է, որ ուկրաինական իրավասու մարմինները պատրաստ են տրամադրել ցանկացած տեղեկատվություն քննության անցկացման ժամանակ։

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 12-ին, Թաիլանդում վայրէջք կատարած զենքով բեռնված Իլ-76 ինքնաթիռն իբր մեկնում էր Ուկրաինա։ Նմանատիպ տեղեկատվություն է, մասնավորապես, տրամադրել անձնակազմի հրամանատարը։ Միաժամանակ առայսօր չի պարզվել ինքնաթիռի պատկանելությունը։ Տարբեր վարկածներով, Իլ-76-ն իբր վրացական ավիաընկերության է պատկանում, բայց այժմ վարձակալվում է ուկրաինական ընկերության կողմից։

Ինքնաթիռի անձնակազմի կազմում հինգ հոգի է՝ հրամանատարը Բելառուսի քաղաքացի է, մյուսները՝ Ղազախստանի։ Նրանց մեղադրում են զենքի անօրինական պահման, բեռան վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկությունների տրամադրման (իբր դրանք «հորատման մեխանիզմներ են») և Թաիլանդի տարածքով սպառազինման անօրինական փոխադրման մեջ։

Ինքնաթիռում հայտնաբերվել է հրաձգային զենք, պայթուցիչ, նռնականետ և նույնիսկ հռթիռներ։ Ոչ պաշտոնական տվյալներով, զենքի ընդհանուր քաշը կազմում է շուրջ 35 տոննա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։