486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաց լեզուն նախկին ԽՍՀՄ երկրներում մրցակցային առավելություն է. ուկրաինացի պատգամավոր
17:40
09 Դեկտեմբերի 2009

Ռուսաց լեզուն պետք է դիտարկել որպես մրցակցային առավելություն, այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Իննա Բոգոսլովսկայան

ՌԻԱ Նովոստիի կազմակերպած Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում:

«Տասնութ տարի առաջ (ԽՍՀՄ փլուզման տարում) մեզ թվում էր, թե այն, ինչ մեզ համար ընդհանուր է, ընդհանուր է մնալու միշտ։ Այժմ մենք տեսանք, որ միմյանցով պետք է զբաղվել։ Մեզ թվում էր, թե լեզվի միասնականությունը հավերժական եղբայրության գրավականն է։ Պարզվում է, որ բոլորովին այդպես չէ։ Այսօր, խոսելով ռուսաց լեզվի մասին, մենք պետք է խոսենք այդ լեզվի մասին որպես նոր աշխարհի մրցակցային առավելության, մի լեզվի մասին, որն անգլերեն լեզվին զուգընթաց սկսում է իր տեղը զբաղեցնել միջպետական հանրությունում։ Եվ այդ առավելությունը մենք կորցնում ենք»,- ասել է Բոգոսլովսկայան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, այս թեման, ինչպես նաև այն հարցը, թե ինչու՞ է երիտասարդին անհրաժեշտ իմանալ այս լեզուն, արդիական է ԶԼՄ-ների համար։ «Լատվիայում ռուսաց լեզվի իմացության համար կորպորացիաները աշխատավարձին 35 տոկոս հավելավճար են տրամադրում, իսկ անգլերենի իմացության համար՝ 10 տոկոս։ Սա նշանակում է, որ Լատվիայում ակնհայտ ռուսաֆոբիայի դեպքում այնտեղ գիտակցում են, որ այս լեզուն նոր տնտեսական տարածքների նվաճման լեզու է»,- ընդգծեց նա։

Սա հետխորհրդային երկրների ազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների` թվով չորրորդ ամենամյա ֆորումն է: Նման հանդիպումների անցկացման նախաձեռնությամբ «ՌԻԱ Նովոստին» առաջին անգամ հանդես է եկել 2006 թ.-ին: Ամենամյա ֆորումի նպատակը ժամանակակից աշխարհում ԶԼՄ-ների առջև ծագած  խնդիրների քննարկումն է:

Դրան կմասնակցեն հետխորհրդային պետությունների առավել հեղինակավոր ու զանգվածային տպագիր ու էլեկտրոնային հրատարակությունների շուրջ 150 ղեկավարներ և գլխավոր մենեջերներ, ինչպես նաև ավելի քան 150 ռուսաստանցի հյուրեր ու մասնակիցներ:

Ֆորումի ծրագիրը նախատեսում է դրսից եկած լրագրողների լայն շփման հնարավորություն ռուս գործընկերների, ՌԴ պետական կառույցների ղեկավարների, հայտնի քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Պանելային քննարկումների, կլոր սեղանների, ԶԼՄ-ների գործունեության առանձին ուղղություններով սեկցիոն աշխատանքների ընթացքում մասնակիցները կքննարկեն արդիական մասնագիտական հարցեր ու համատեղ մուլտիմեդիոն նախագծերի հնարավորություններ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
18 Հունվարի 2017
Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև կքննարկի
Վաղը`հունվարի 19-ին, Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:
15:46
18 Հունվարի 2017
Հայտնի է դարձել հայկական «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» Ֆիլմի` մեծ էկրաններ բարձրանալու ամսաթիվը:
14:44
18 Հունվարի 2017
Հայաստանի նախկին գլխավոր դատախազը նշանակվել է երկրի նախագահի խորհրդական
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Գևորգ Կոստանյանին իր խորհրդական նշանակելու վերաբերյալ։
13:04
18 Հունվարի 2017
Դերասան Հայկ Մարությանը դիտորդ է լինելու ԱԺ ընտրություններում
Հայտնի դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է որպես դիտորդ հանդես գալ 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում:
11:56
18 Հունվարի 2017
Փրկությունը մոտ է. ցրտերը կսկսեն նահանջել Երևանում. Սուրենյան
Արարատյան դաշտավայրում, այդ թվում` Երևանում, ցրտերն աստիճանաբար կսկսեն նահանջել:
10:32
18 Հունվարի 2017
Սառնամանիքները չեն հեռանում Արարատյան դաշտավայրից
Առաջիկա մի քանի օրերին Արարատյան դաշտավայրում հաստատված ցուրտ եղանակը չի փոխվի։

08:00
18 Հունվարի 2017
Երեքշաբթի՝ հունվարի 17-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:50
17 Հունվարի 2017
Հայկական երեք կուսակցություններ դաշինքով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայկական երեք կուսակցություններ միավորվել են նախընտրական դաշինքի մեջ ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
20:31
17 Հունվարի 2017
Մեծածավալ բարեփոխումներ են սպասվում Հայաստանի ճանապարհային ոստիկանության համակարգում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեքշաբթի զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին:
18:46
17 Հունվարի 2017
Տրանսպորտային հանգույց կկառուցվի Արշակունյաց–Նժդեհ փողոցների խաչմերուկում
Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում  տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման նախագիծ է ներկայացվել քննարկման։
17:43
17 Հունվարի 2017
Հայաստանը և Չինաստանը 66-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի երկրների անձնագրերի համաշխարհային վարկանիշում
Հայկական անձնագիրը Global Passport Power Rank 2017-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 66-րդ դիրքը: