486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը. Մեդվեդև
15:05
09 Դեկտեմբերի 2009

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը և մտադիր է հետագայում ևս նպաստել դրան, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք ընդհանուր առմամբ դրական ենք վերաբերվում այն բանին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները զգալիորեն ջերմացել են, որ դուք փորձում եք հաղթահարել 20-րդ դարում եղած խնդիրները՝ դրսևորելով փոխադարձ զսպվածություն և փոխհամաձայնության որոնում: Այդ իսկ պատճառով ընդհանուր առմամբ մենք ողջունում ենք հարաբերությունների նորմալացման գործընթացը՝ այն միանգամայն խելամիտ ու արդարացի համարելով ընթացիկ կյանքում»,- ասել է նախագահը՝ չորեքաբթի պատասխանելով լրագրողների հարցերին «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ժամանակ:    

Ընդ որում նա ընդգծեց, որ գլխավորը տվյալ հարցում այլ պետությունների ըմբռնումն է, որ հարաբերությունների վերականգնումը ուղղված չէ որևէ մեկի դեմ:

«Եթե ուղերձը ճիշտ ձևով ստեղծվի և ուղարկվի, ապա այս գործընթացներին ուշադիր կերպով հետևող այլ երկրներում լարվածություն չի լինի»,- հավելել է ռուսական պետության ղեկավարը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ,  Անկարայի նախաձեռնությամբ 1993թ.-ից փակ է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան առաջ է քաշում երեք նախապայման՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար. ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչում, Հայաստանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փորձից հրաժարում։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
24 Փետրվարի 2017
Հայաստանի ռազմական ավիացիայի ինստիտուտի թիմը հաղթահարել է Airbus–ի մրցույթի երկրորդ փուլը
Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ: