485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահին նվիրել են Փրկչի Անձեռակերտ սաթե սրբապատկերը
14:01
12 Նոյեմբերի 2009

Կալինինգրադ կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Քրիստոս Փրկչի տաճար։

Ինչպես տեղեկացնում է «Յանտարնի Կրայ- Online Կալինինգրադ» հրատարակությունը, բարձրաստիճան հյուրին ուղեկցել են Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոսը, Ռուսաստանի նախագահի՝ Հյուսիս-Արևմտյան դաշնային շրջանի լիազոր ներկայացուցչի տեղակալ, «Քաղաք Կալինինգրադ» քաղաքային շրջանի ղեկավար Ալեքսանդր Յարոշուկը և այլ պաշտոնատար անձինք։

Տաճարում Հայաստանի նախագահին և նրան ուղեկցող անձանց դիմավորել է Բալթիկայի եպիսկոպոս Սերաֆիմը, թեմի հոգևորականությունը և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները։

Ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում Սերաֆիմ եպիսկպոկոսը Սերժ Սարգսյանին պատմել է Կալինինգրադի գլխավոր ուղղափառ տաճարի կառուցման և օծման պատմությունը, ինչպես նաև տաճարի ներքին՝ Սուվորովյան վանքի պատմաեկեղեցական արժեքի մասին, որը կառուցվել է 18-րդ դարում Ելիզավետա թագուհու հանձնարարությամբ։

Ի հիշատակ տաճար այցի՝ Սերժ Սարգսյանին ընծայվել է Փրկչի Անձեռակերտ սաթե  սրբապատկերը։

Հայաստանի նախագահը դիտել է նաև Խաչքարը՝ Հայ Առաքելական եկեղեցու ընծան Կալինինգրադի թեմին՝ 2006 թվականին Կալինինգրադի Փրկչի տաճարի օծման կապակցությամբ։

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը ջերմ շնորհակալություն հայտնեց Բալթիկայի եպիսկոպոս Սերաֆիմին էքսկուրսիայի համար և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը և համագործակցությունը Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև ավելի կամրապնդվի։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:34
08 Նոյեմբերի 2017
Բաճկոնները հանելու ժամանակն է. ցրտելու է
Հայաստանում սպասվում է անձրև, ջերմաստիճանի նվազում։
10:49
08 Նոյեմբերի 2017
Քննարկվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նոր պետի հնարավոր թեկնածուի հարցը
2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում, այդ թվում` ՀՀ ԶՈՒ–ում։
10:36
08 Նոյեմբերի 2017
Հայաստանից հեռացել է Վերնիսաժի կրակոցներից տուժած, ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը
Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը։
10:00
08 Նոյեմբերի 2017
Աշխատող մայրերն այլևս չեն ստանա 18 հազար դրամ նպաստ, փոխարենը պետությունը կվճարի դայակի աշխատավարձի 50%–ը
Աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստա­նում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ:
08:00
08 Նոյեմբերի 2017
Երեքշաբթի` նոյեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ռրեքշաբթի` նոյեմբերի 7–ի առավել ու շագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:25
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարն Իսրայելում այցելել է Հոլոքոստի զոհերի հուշահամալիր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն այցելել է Յադ Վաշեմ և ծաղկեպսակ զետեղել Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում:
21:05
07 Նոյեմբերի 2017
Ռուբեն Վարդանյանը Երևանում պատմել է «տալանտիզմի» դարաշրջանի առանձնահատկության մասին
Ռուբեն Վարդանյանի խոսքով, «տալանտիզմի» դարաշրջանում ինտելեկտը գաղթում է այն շրջաններ, որտեղ ստեղծված են պայմաններ ինտելեկտի պահպանման և զարգացման համար։
19:04
07 Նոյեմբերի 2017
Հայաստանում գործարկվել է ամենամեծ արևային կայանը
Հայաստանում գործարկվել է ամենամեծ` 1ՄՎտ հզորությամբ արևային կայանը։
18:35
07 Նոյեմբերի 2017
Հրապարակվել են Վանաձորում 32–ամյա ծննդկանի ողբերգական մահվան մանրամասները
Կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։
17:32
07 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 12 ժամ ջուր չի լինի
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
17:17
07 Նոյեմբերի 2017
Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հինգ նամականիշով նոր գեղաթերթիկ է մարվել Երևանում
Երեքշաբթի Երևանում տեղի է ունեցել Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հինգ նամականիշով նոր գեղաթերթիկի հանդիսավոր մարման արարողությունը։
15:21
07 Նոյեմբերի 2017
«Հայկական շեշտադրումով». ռուսական ռեպորտաժ Հայաստանի մասին (ՎԻԴԵՈ)
Հեռուստաալիքի նկարահանող խումբը ներկայացրել է նաև հայկական գորգագործության և հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացման պատմությունը։