481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
«Կինոշոկի» հիմնական մրցույթը ուրբաթ կշարունակեն հայկական և ռուս-ղազախական ֆիլմերը
13:11
18 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը և Մարատ Սարուլուի «Հարավային ծովերի երգը» ռուս-ղազախական ֆիլմը ուրբաթ կշարունակեն ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի երկրների «Կինոշոկ» կինոյի 18-րդ բաց փառատոնի հիմնական մրցույթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սահման» ֆիլմը վավերագրական-պոետական մտորում է ազգամիջյան հակամարտությունների էության, մարդկանց և ժողովուրդներին բաժանող սահմանների մասին: Ֆիլմը նկարահանել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Ֆիլմի պատումի կենտրոնում սահմանամերձ ֆերմա է, իսկ պատմության գլխավոր «հերոսուհին» մատակն է: Սա փառատոնի առանց խոսքի ծրագրում ընդգրկված երկու ֆիլմերից մեկն է: Առանց խոսքի երկրորդ ֆիլմը՝ Երմեկ Տուրսունովի «Քելինը», կցուցադրվի շաբաթ օրը:

«Հարավային ծովերի երգը» միջազգային կինոփառատոնների մասնակից և դափնեկիր, Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների անիմացիոն ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ Մարատ Սարուլուի աշխատանքն է:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ղազախական փոքրիկ գյուղում: Հասանը ղազախ է, իսկ նրա հարևան Իվանը՝ ռուս: Իվանի մոտ ծնվում է թուխ զավակ, իսկ կես տարի անց Հասանը դառնում է շիկահեր փոքրիկի հայր: Կասկածները ստիպում են հարևաններից յուրաքանչյուրին պարզել սեփական գերդաստանի պատմությունը, նրանք ճամփա են ընկնում անեզր տափաստաններով՝  փնտրելու ճշմարտությունը:

«Ֆորմատից դուրս» մրցութային ծրագրում հանդիսատեսին կներկայացվեն Արբո Տամիքսաարի «Ֆրիցներն ու շիկահերները» էստոնալատվիական ֆիլմն ու Անդրեյ Սիլվեստրովի «Ուղեղը» ֆիլմը:

Կինոնախագծերի մրցույթը կշարունակեն «Տունը» և «Արևը՝ ընդամենը 24 ժամ» ֆիլմերը:

«Շոկի սահմանները» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ժյուրիի և հանդիսատեսի դատին կհանձնվեն Իվան Տվերդովսկու «Ասես ավտոբուսի եմ սպասում», Անդրեյ Ժիդկովի «Այն, ինչ ես ունեմ», Ալեքսանդր Կարգալցևի «Ջրհորը», Օքսանա Բուրայայի «Խոստովանություն» ֆիլմերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։
10:54
06 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ կան
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
08:00
06 Դեկտեմբերի 2016
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:27
05 Դեկտեմբերի 2016
Օտար լեզուները Հայաստանի դպրոցներում նոր հայեցակարգով են դասավանդվելու
Հայաստանի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ է մշակվում:
17:16
05 Դեկտեմբերի 2016
Նիկոլ Փաշինյան. «Աշտարակ կաթի» 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «դրամատիկ» է անվանել «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները:
13:38
05 Դեկտեմբերի 2016
Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետը դարձել է էլ ավելի արագ, հարմարավետ և հասանելի
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին:
08:00
05 Դեկտեմբերի 2016
Հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
17:15
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի ամենավառ արտահայտությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերի ամենատարբեր հարցերի: