480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել
16:20
17 Սեպտեմբերի 2009

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՎՖՖ) նախագահ Նոդար Ախալկացին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հինգշաբթի հայտնել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Նոդար Ախալկացիի հրաժարականի պատճառները ինքն անձամբ կհայտնի օրվա երկրորդ կեսին նախատեսված ճեպազրույցում։ Սպասվում է, որ ՎՖՖ ղեկավարի պաշտոնին կհավակնեն երկու անձինք՝ «Բիլայնի» վրացական ներկայացուցչի՝ «Մոբիտել» ընկերության  գլխավոր տնօրեն Մերաբ Շարանգիան, ինչպես նաև Զուգդիդիի «Բայա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Զվիադ Սիչինավան։

Նոդար Ախալկացին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար և թբիլիսյան «Դինամոյի» մարզիչ, այժմ հանգուցյալ Նոդար Ախալկացիի որդին է։ Նա ընտրվել է այդ պաշտոնում 2005 թվականի մայիսին՝ 29 տարեկան հասակում։ Այն ժամանակ Ախալկացի-կրտսերի օգտին քվեարկել էր Ֆեդերացիայի 26 անդամներից 25-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:29
02 Դեկտեմբերի 2016
Հայ զինծառայողները երդվում են առաջնագիծ մեկնելուց առաջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռազմական լրագրողները երեքշաբթի դարձել են հանդիսավոր և հուզիչ մի իրադարձության ականատեսը Ադրբեջանի հետ սահմանագծի հյուսիս–արևմտյան հատվածում գտնվող զորամասերից մեկում։
19:04
02 Դեկտեմբերի 2016
Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը:
18:39
02 Դեկտեմբերի 2016
Հայտնի նկարչի որմնանկարը վերականգնվել է Գյումրիում ԱՄՆ դեսպանատան միջոցներով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին ուրբաթ այցելել է Գյումրի՝ նշանավորելու հայտնի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու պահպանման աշխատանքների ավարտը:
18:10
02 Դեկտեմբերի 2016
«Փոքր Մհեր» կրթահամալիրում կիրականացվեն արմատական փոփոխություններ
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր:
17:57
02 Դեկտեմբերի 2016
Վանաձորի երաժշտական դպրոցում անցկացվեցին վարպետության դասեր Beeline-ի աջակցությամբ
Beeline-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձոր քաղաքի №1 երաժշտական դպրոցի սաների համար ուրբաթ անցկացվել են վարպետության դասեր:
15:41
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է երկրի արտաքին հարաբերությունների արդյունավետ կառուցման համար. ՀՀ նախագահ
ՀՀ արտաքին գործերի նախարարը նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները:
14:48
02 Դեկտեմբերի 2016
Նախարարն առաջարկում է փոխել բուհերում ավարտական պետական քննությունների ոչ արդյունավետ համակարգը
Հայաստանի բուհերում պետական ավարտական քննությունների համակարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և արդյունավետ չէ:
13:33
02 Դեկտեմբերի 2016
Փոթորկային քամի է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին. ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվող քամու ուժգնացման մասին:
12:56
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ՍՇՎՎ դեպքերի աճի միտումներ չեն գրանցվել. ԱՆ
Ամենօրյա մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանում ՍՇՎՎ դեպքերի աճի միտումներ չեն գրանցվել:
09:39
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին կցրտի. Հայհիդրոմետ
Օդի ջերմաստիճանը Հայաստանում շաբաթ և կիրակի օրերին կնվազի:
08:00
02 Դեկտեմբերի 2016
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 1-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ դեկտեմբերի 1-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:

22:54
01 Դեկտեմբերի 2016
Շարմազանով. ՀՀ վարչապետը ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն է
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։